ԵՄ-ն կարող է ակտիվ դեր խաղալ Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում. Ալիեւ
Եվրամիությունը կարող է ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: Մենք աջակցում ենք դրան եւ արդեն տեսնում ենք մեր աշխատանքի պտուղները։ Բրյուսելն ինձ համար այցելությունների հիմնական վայրն է դարձել»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Հարավային Կովկաս. զարգացում եւ համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, գրում է haqqin.az-ը։
Հատկապես խորհրդանշական է, որ համաժողովն անցկացվում է օկուպացված հայկական Ղարաբաղի Շուշի քաղաքում։
Հիշեցնենք, որ Ալիեւը բազմիցս սուր քննադատություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին եւ փաստացի սկսել է կարգավորման գործընթացը ԵԱՀԿ-ից ԵՄ տեղափոխելու գործընթացը՝ հաշվի առնելով այս հարցում Եվրամիության աննախադեպ ակտիվացումը։
Ալիեւի խոսքով՝ Եվրամիությունը շատ կարեւոր գործընկեր է Ադրբեջանի համար, քանի որ կողմերի միջեւ համագործակցության մեծ օրակարգ կա՝ առեւտուր, էներգետիկա, տրանսպորտ, ինչպես նաեւ հումանիտար հարցեր։
Իլհամ Ալիեւը նշել է, որ ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի մշակումը վերջնական փուլում է։ Նախագահը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանն ակնկալում է ֆինանսական աջակցություն ստանալ ԵՄ-ից՝ համարժեք այն օգնության ծավալին եւ պայմաններին, որը Բրյուսելը մտադիր է տրամադրել Հայաստանին։ «Այդպիսի որոշումն արդարացի կլինի երկու երկրների համար»,- հավելել է Իլհամ Ալիեւը։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները