Արցախում երեք հազար տարի եղել է բացառապես հայկական ճնշող մեծամասնություն․ Բեգլարյանի հակադարձումը՝ Ալիևին
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հակադարձել է Իլհամ Ալիևի հայտարարություններին․
«Իլհամ Ալիևը պատմական փաստերի հերթական կեղծում է կատարել, այս անգամ՝ ԼՂԻՄ-ի ժողովրդագրության մասին:
Ադրբեջանի նախագահը բռնազավթված Շուշիում հերթական միջոցառման ժամանակ, ի թիվս այլ կեղծ պնդումների, ասել է, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ադրբեջանական բնակչությունը մեծամասնություն էր կազմում, այնինչ իրականությունը ճիշտ հակառակն է:
1. 1921թ. Ղարաբաղի բռնակցման պահին ադրբեջանական բնակչությունը 4% էր, իսկ հետագա տասնամյակներում՝ ԽՍՀՄ մարդահամարների ցուցանիշներով՝
• 1926թ.՝ 10.06%,
• 1939թ.՝ 9.32%,
• 1959թ.՝ 13.80%,
• 1970թ.՝ 18.08%,
• 1979թ.՝ 22.98%,
• 1989թ.՝ 21.52%:
2. Բնականաբար, բնակչության մնացած մասը հայեր էին և շատ փոքր տոկոսով՝ այլազգիներ:
3. Եվ սրանք այն ցուցանիշներն են, որոնք հենց իրենք՝ խորհրդային Ադրբեջանի իշխանություններն (այդ թվում՝ Իլհամ Ալիևի հայրը) են հավաքագրել, ուստի, հաստատ, զգալիորեն ուռճացված են:
4. ԽՍՀՄ տարիներին ԼՂԻՄ-ում ադրբեջանցիների կայուն աճող թիվը պայմանավորված է հայ բնիկ բնակչության դեմ իրականացված սպիտակ ցեղասպանությամբ:
5. Թող ադրբեջանական իշխանությունները մեկընդմիշտ հիշեն, որ Արցախում երեք հազար տարի շարունակ եղել է բացառապես հայկական ճնշող մեծամասնություն»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...