Ինքնորոշման իրավունքը վերապահված է ոչ թե որևէ պաշտոնյայի կամ կառույցի, այլ տվյալ տարածքի բնակչությանը. Գևորգ Դանիելյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«Նախիջևանը ավելի բարձր նշաձողի կարգավիճակ է ունեցել (ինքնավար հանրապետություն), քան Արցախը (ինքնավար մարզ), ինչը չի խանգարել, որ դեռ խորհրդային տարիներին ամբողջությամբ հայազրկվի։
Մյուս կողմից՝ պետականությունը, անկախությունը նշաձող չունի, որ բարձրացնեք կամ իջեցնեք. այն կա, կամ չկա։ Ազգային ինքնորոշման իրավունքը վերապահված է ոչ թե որևէ պաշտոնյայի կամ միջազգային կառույցի, որ իրենք էլ որոշեն նշաձողի սանդղակը, այլ տվյալ տարածքի բնակչությանը։
Դուք հանգիստ նստեք տեղներդ և այլոց բացարձակ իրավունքը մի յուրացրեք, միայն հանրաքվեի միջոցով արցախցիների որոշելիքն է, թե ինչպիսի կարգավիճակի նշաձող կնախընտրեն՝ մշակութային, ինչն այս օրերին զարմանալիորեն հետևողականորեն տարածում են հենց հայ գործիչները, թե քաղաքական՝ ինքնուրույն պետություն կազմավորելու։
Հայկական կողմը իբր երբեք չի բանակցել այնպիսի փաստաթղթի շուրջ, որով Արցախը դիտարկվեր Ադրբեջանի կազմից դուրս։ Այո, չի բանակցել և չէր էլ կարող բանակցել, և դրա կարիքը բացարձակապես չի եղել, քանզի հայկական կողմը մշտապես իմպերատիվ պնդել է, որ Արցախի կարգավիճակի հարցը առնվազն այդ տարածքի բնակիչների ինքնորոշման իրավունքն է, ինչից պարզ բխում է, որ այդպիսի բանակցային հարթությունում Արցախը երբեք չէր լինի Ադրբեջանի կազմում։ Իսկ Հայաստանի դերը եղել է և պետք է լինի այդ ողջ գործընթացի և հատկապես՝ Արցախի անվտանգության երաշխավորումը, ոչ թե այլոց փոխարեն նշաձողեր սահմանելը։
Այս հարցի առնչությամբ ցանկացած իրավական ակտ, ցանկացած միջազգային իրավական փաստաթուղթ ի սկզբանե առ ոչինչ է ...»։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները