«5165» շարժումը «կարմիր ժապավենների» ակցիա է իրականացրել Երևանի կենտրոնում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը
«5165»-ը «կարմիր ժապավենների» ակցիա է իրականացրել Երևանի կենտրոնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք կարմիր ժապավեններ կապելով իրենց թևերին շրջեցին Երևանի կենտրոնում՝ արտահայտելով իրենց դիրքորոշումը և անհամաձայնությունը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության և երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Մինչ երթը Ազատության հրապարակում շարժման ասուլիսի ժամանակ շարժման անդամ Էդգար Ղազարյանն ասաց. «Արցախն ահազանգում է և Արցախի ժողովուրդը չի դիմում ՀՀ իշխանություններին, այլ դիմում է հայ ժողովրդին՝ կոչ անելով դուրս գալ միասնական պայքարի: Այսօր եկել ենք Ազատության հրապարակ պայքարելու և այդտեղից կգնանք միայն ակցիաներ, բողոքի գործողություններ իրականացնելու համար։
Սա կարմիր ժապավեն է, սա իմ կարմիր գիծն է, որը նիկոլ Փաշինյանն անցել է բոլոր ոլորտներում»:
Նա կոչ արեց, որ յուրաքանչյու քաղաքացի, ով դեմ է Նիկոլ Փաշինյանին, խանութից գնի կարմիր ժապավեն, կապի իր թևին և ամենուր՝ աշխատավայրում, կրթօջախներում քայլեն կամիր ժապավենները կապած:
Ղազարյանը հորդորեց նաև մեքենաների վրա էլ կարմիր ժապավեն կապել. «Սրանով ասում ենք՝ Փաշինյան, դու անցել ես այս կարմիր գիծը, հեռացիր մեր կյանքից»,-ասաց նա հավելելով, որ վաղը կարմիր ժապավեններով ակցիան տեղի կունենա բոլոր ԲՈւՀ-երում և կրկին կվերադառնան Ազատության հրապարակ:
Հիշեցնենք, որ շարժումը գնացել էր Ազատության հրապարակ՝ հայտարարելով, որ «5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը, համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանը այս ճգնաժամից փրկելու գաղափարի շուրջ։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)