ՄԻՊ-ը հացադուլ հայտարարած տղաներին կոչ է արել դադարեցնել այն
Հենց կիրակի երեկոյան, երբ եղել է հավաքի հետ կապված խնդիր, երբ եղել է 5 հոգու բերման ենթարկելու դեպք, իմ հանձնարարությամբ ՄԻՊ-ի ներկայացուցիչները կապ են հաստատել ոստիկանության հետ, հաջորդ օրն առավոտյան գրությամբ ոստիկանությունից լրացուցիչ պարզաբանումներ ենք պահանջել, այն պայմաններում, երբ Պաշտպանին որեւէ բողոք չէր ներկայացվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում հայտարարեց Հայաստանի ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
«Մենք օպրոկտիվ ձեւով հետեւում ենք պրոցեսին, եւ կարծում ենք՝ բոլոր պայմանները պիտի ստեղծվեն, որպեսզի ապահովվեն հավաքի մասնակիցների իրավունքների իրացումը:
Այսօր պաշտպանի ներկայացուցիչները իմ հանձնարարությամբ եթե չեն այցելել, ապա կայցելեն հացադուլ հայտարարած, պատերազմի մասնակից երկու տղաներին: Ուզում եմ իրենց առողջական վիճակի հետ կապված խնդիրներին ծանոթանալու, եւ ըստ անհրաժեշտության մեր կոնտակտները փոխանակելու: Որովհետեւ ինչպես գիտեք, Պաշտպանի հաստատությունը 24-7 ռեժիմով աշխատում է եւ այս տղաներն են, որ առաջին բենեֆիցիարը պետք է լինեն այդ աշխատանքի եւ ծառայությունների:
Ուզում եմ օգտվել առիթից կոչ անելու՝ դադարեցնել հացադուլը, որովհետեւ կարծում եմ՝ հայրենիքի պաշտպանությանն իրենց պատվախնդիր մասնակցությամբ պայմանավորված, մենք մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները չպետք է լուծենք հացադուլով, պետք է լուծենք համատեղ կառուցողական աշխատանքով»,-ասաց նա:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)