Իրանը գործարկել է ուրանի հարստացման ցենտրիֆուգների համար դետալների պատրաստման գործարանը
Իրանը Նաթանզ քաղաքում շահագործման է հանձնել ուրանի հարստացման ցենտրիֆուգների համար դետալների պատրաստման գործարանը: Ապրիլի 14-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը, որը ծանոթացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հաշվետվությանը։
«Ապրիլի 13-ին Իրանը գործակալությանն իրազեկել է, որ մեխանիզմները կգործարկվեն հենց նույն օրը»,- ասված է կազմակերպության հաշվետվության մեջ՝ առանց ճշտման, թե հավաստիացել է արդյոք նա շահագործում սկսելու փաստի հարցում: Գրծակալության տեղեկատվությամբ՝ Իրանը համապատասխան սարքավորանքը Քարաջ քաղաքի իր փակ օբյեկտից տեղափոխել է Նաթանզ: Կազմակերպության հաշվետվության համաձայն՝ ՄԱԳԱՏԷ-ն ապրիլի 12-ին ավարտել է հսկման խցիկների տեղակայումը նոր օբյեկտում:
Դրա գտնվելու տեղը չի ճշտվել: Ինչպես պարզաբանել է Reuters-ը, գործակալությունը հնարավորություն չունի ծանոթանալու այն տվյալներին, որոնք հավաքում են հսկման խցիկները եւ այլ սարքեր մի շարք վայրեում իրադրության դիտազննման համար, օրինակ ցենտրիֆուգների համար դետալների պատրաստման արհեստանոցներում:
2021 թվականի սեպտեմբերի 7-ին ՄԱԳԱՏԷ-ն իր եռամսյա հաշվետվության մեջ նշել է, որ Իրանում մինչեւ 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները 2,4 կիլոգրամից ավելացել են մինչեւ 10 կիլոգրամ: Նույն թվականի հունիսի 15-ին Իրանի կառավարությունը հայտնել է, որ պետությունը 108 կիլոգրամ ուրան է հարստացրել մինչեւ 20 տոկոս: Իրանը մինչեւ 60 տոկոս ուրանի հաստացումն սկսել է ի պատասխան անցյալ տարվա ապրիլի 11-ին Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտի վրա կատարված դիվերսիայի, որը, Թեհրանի վարկածով՝ կատարել է Իսրայելը:
Իրանի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ հարստացումն իրականացվում է խաղաղ նպատակներով եւ ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո: 2015 թվականին հավանության արժանացած միջուկային գործարքի համաձայն՝ Իրանն իրավունք ունի ատոմ հարստացնելու ոչ ավելի, քան մինչեւ 3,67 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ -ը:


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք