Մոդրիչ․ «Չելսին» ամենաբարդ մրցակիցն էր
Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը։ Արքայական թիմը Մադրիդում 2։3 հաշվով պարտվեց Լոնդոնի «Չելսիին», սակայն Անգլիայում հաղթել էր 3։1 հաշվով։
«Բարդ է հավատալ այս արդյունքին։ Մինչեւ մեր առաջին գոլը մենք խաղից դուրս էինք։ Չեմ կարող ասել, որ վատ խաղացինք, բայց «Չելսին» գերազանց օգտագործեց իր հնարավորությունները՝ իրացնելով գոլային պահերը։
Լոնդոնում տարած հաղթանակից հետո էլ մենք գիտակցում էինք, որ շատ դժվար է լինելու։ «Չելսին» ամենաբարդ մրցակիցն էր»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է AS-ը։
«Ռեալի» մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» դիմակայության հաղթողը։ Առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել է անգլիական թիմը։ Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա ապրիլի 13-ին։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...