Ես պետք էի ժողովրդին հայտնեի, որ միջազգային հանրությունը պահանջում է հանձնել յոթ շրջանները. Փաշինյան
2018 եւ 2019 թթ ես պարտավոր էի ժողովրդին հայտնել, որ մեր բոլոր ընկերներն ու գործընկերները՝ թե՛ հեռավոր, թե՛ մտերիմ, մեզնից այս կամ այն կոնֆիգուրացիայով ակնկալում են Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տխրահռչակ յոթ շրջանները։ Մեզ առաջարկել էին նաեւ իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մեր իսկ սահմանած նշաձողը։ Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստին, ներկայացնելով կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման մասին հաշվետվությունը, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միջազգային հանրությունը, նրա խոսքով, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղը լքած ադրբեջանական բնակչության լիակատար ներգրավվածություն է ակնկալում դրա հետագա կարգավիճակի, ինչպես նաեւ ճակատագրի որոշման գործընթացում։ «Տարածքները հանձնելով՝ ես գուցե կարող էի հազարավոր կյանքեր փրկել։ Հրաժարվելով դա անել՝ ես, ըստ էության, հազարավոր մարդկանց մահվան մեղավորը դարձա»,- հավելեց Փաշինյանը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...