«Ռեալն» ու «Վիլյառեալը» կիսաեզրափակիչում են
Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով անցած տարվա գավաթակիր Լոնդոնի «Չելսիին»։
Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» լրացուցիչ ժամանակում պարտվեց 2։3 հաշվով, սակայն դա արդեն բավարար էր ընդհանուր հաղթանակի համար, քանի որ Լոնդոնում արքայական ակումբը խաղը շահել էր 3:1 հաշվով:
15-րդ րոպեին «Չելսիի» գերմանացի հարձակվող Տիմո Վերների փոխանցումից հետո աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։
51-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը Մաունթի փոխանցումից հետո խփեց հյուրերի երկրորդ գոլը։
75-րդ րոպեին գերմանացի հարձակվող Տիմո Վերները հաշիվը դարձրեց 3։0։ Գոլային փոխանցում կատարեց խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը։
80-րդ րոպեին «Ռեալը» կրճատեց հաշվի տարբերությունը։ Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո հյուրերի դարպասը գրավեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, որը 2 րոպե առաջ էր դուրս եկել փոխարինման։
Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, քանի որ մեկ շաբաթ առաջ Լոնդոնում Արքայական ակումբը «Չելսիին» հաղթել էր 3։1 հաշվով ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ։
96-րդ րոպեին «Ռեալի» երկրորդ գոլը խփեց Քարիմ Բենզեման՝ իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին պարգեւելով կիսաեզրափակիչի ուղեգիր։
«Ռեալի» հաջորդ մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ատլետիկո» (Իսպանիա) զույգի հաղթողը։
Իսկ Մյունխենի «Բավարիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից։ Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Գերմանիայի չեմպիոններն ընդունեցին իսպանական «Վիլյառեալին» եւ բավարարվեցին ոչ ոքի արդյունքով՝ 1։1։
52-րդ խաղի հաշիվը բացեց «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որին գոլային փոխանցում կատարեց գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։
88-րդ րոպեին հյուրերի պատասխան գոլը խփեց նիգերիացի հարձակվող Սամու Չուկվեզեն։
«Բավարիան» Իսպանիայում պարտվել էր «Վիլյառեալին» նվազագույն հաշվով։
Կիսաեզրափակիչում «Վիլյառեալի» մրցակիցը կլինի «Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա) զույգի հաղթողը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին