Իբրև թե «լավ ապրելու» միֆի ներքո այս իշխանությունը պատրաստ է զոհաբերել անգամ հայրենիքը. Ելենա Կիրակոսյան
Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանն ու Արցախը կանգնած են լրջագույն մարտահրավերների առջև: Դրանք գնալով ավելանում են այս իշխանության հետևողական արկածախնդիր քաղաքականության, այլ ոչ թե առկա խնդիրներն ընդդիմախոսների կողմից փաստագրելու և բարձրաձայնելու հետևանքով, ինչպես փորձում են մանիպուլացնել իշխանության ներկայացուցիչները. իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ելենա Կիրակոսյանը:
«Մենք չենք պատրաստվում հետևել իշխանության ցուցումներին և ջայլամի քաղաքականության վարել՝ անտեսելով մեր քաղաքացիների համար անվտանգային, սոցիալական, իրավական լրջագույն խնդիրները, ձևացնելով թե մեզ համար կենսական հարցերում Թուրքիային և Ադրբեջանին արվող զիջումները պարտություն չեն, այլ «դրական ազդակ» կամ «խաղաղության դարաշրջան»:
Իբրև թե «լավ ապրելու» միֆի ներքո այս իշխանությունը պատրաստ է զոհաբերել անգամ հայրենիքը: Իրականում «լավ ապրել»-ն իշխանությունները միայն իրենց համար են նախատեսում, զոհողություններն էլ են միայն իրենց խմբակի «լավ ապրելու» համար: Դրա ամենավառ ապացույցներից էր նվազագույն աշխատավարձը բարձրանելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության մերժումը խորհրդարանական մեծամասնության կողմից: Նախաձեռնությունը, որը շատ կարևոր էր մեր քաղաքացիների համար գնաճի ներկայիս տեմպերի պայմաններում: Սակայն իշխող ուժն այլ առաջնահերթություններ ունի՝ պահել աթոռները՝ հնարավորին վայելելով այդ կարգավիճակը՝ թանկարժեք մեքենաներ, պարգևավճարներ, տուրիստական բնույթի գործուղումներ….
Մենք մանդատ ենք ստացել ժողովրդի կողքին լինելու, ժողովրդի խնդիրներին լուծում տալու համար: Վերջին մոտ մեկ տարվա փորձը ցույց տվեց, որ խորհրդարանում դա անելը օր-օրի գրեթե անհնար է դառնում», - գրել է նա:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները