Ռուսաստանը չի խոչընդոտի Վիեննայի բանակցությունների արդյունքում համաձայնագրի կնքմանը. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը եւ Ռուսաստանը պայմանավորվել են, որ Ռուսաստանը չի խոչընդոտի Վիեննայում ընթացող բանակցություններում համաձայնության կնքմանը, հայտնում է Mehr-ը:
«Մենք, իհարկե, ցանկանում ենք, որ պատժամիջոցները չեղարկվեն, սակայն արժանապատվորեն եւ կայունությամբ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Իրանի նախագահ Էբրահին Ռայիսին, սակայն, նախարարների հետ հանդիպումներում միշտ ընդգծել է, որ հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացվի ոչ թե Վիեննայի վրա, այն բանի, որ «երկրում բոլոր ինստիտուտներն աշխատեն պատժամիջոցների չեզոքացման եւ տնտեսության ու առեւտրի կայուն զարգացման ուղղությամբ»:
«Անհրաժեշտ էր ժամանակավորապես դադարեցնել բանակցությունները, քանի որ մենք շատ էինք մոտեցել տեխնիկական հարցերի շուրջ համաձայնությանը երեք եվրոպական երկրի հետ»,- ասել է իրանցի նախարարը՝ խոսելով Վիեննայի բանակցությունների մասին: «Միեւնույն ժամանակ մենք բախվել ենք Ուկրաինայում պատերազմին եւ ճգնաժամին: Թեեւ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրականում ամենաբարձր մակարդակով իր անհամաձայնությունն է հայտնել Ուկրաինայում, Եմենում, Աֆղանստանում կամ ցանկացած այլ երկրում պատերազմին, մենք անհամաձայնություն ենք հայտնել նաեւ միակողմանի պատժամիջոցների սահմանմանը»,- հավելել է Աբդոլլահիանը:
«Մոսկվա մեկնելուց առաջ ես հեռախոսով խոսել եմ Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ, եւ մենք Ռուսաստանում մեր ընկերներին ենք փոխանցել Ուկրաինայի ԱԳ նախարարի ուղերձն այն մասին, որ նրանք ցանկանում են, որ պատերազմն ավարտվի, իսկ բանակցությունները շարունակվեն»,- հայտնել է նա:
«Արեւմուտքը հայտնել է մեզ որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր իրավիճակն այնպիսին է, որ եթե նույնիսկ համաձայնության հասնենք Վիեննայում, Ռուսաստանը չի գնա այդ համաձայնագրի ստորագրման: Լավրովի հետ հեռախոսազրույցի եւ Մոսկվա կատարած իմ այցի ժամանակ մենք շատ հստակ եւ թափանցիկ բանակցություններ ենք վարել: Ռուսական կողմի հետ մեր պայմանավորվածությունն այն է, որ եթե մեր «կարմիր գծերն» ամբողջությամբ պահպանվեն, եւ մենք Վիեննայում համաձայնության գանք պատժամիջոցների չեղարկման մասին, Ռուսաստանը չի խոչընդոտի համաձայնագրի կնքմանը»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները