Հարավային Օսիայում նախագահական ընտրություններ են անցկացվում
Հարավային Օսիայում կիրակի 08:00-ին բացվել են ընտրատեղամասերը, երկրում նախագահական ընտրություններ են սկսվել:
Ինչպես Интерфакс-ին հայտնել է ԿԸՀ-ի քարտուղար Կրիստինա Ավլոխովան, «ընտրատեղամասերում ընտրողների ակտիվություն է նկատվում՝ ըստ հեռավոր գյուղերի ընտրատեղամասերից ստացված տեղեկությունների. քվեարկության գործընթացն այնտեղ արդեն սկսվել է»:
Հարավային Օսիայի ՆԳՆ-ն աշխատում է ուժեղացված ռեժիմով: Բոլոր ընտրատեղամասերում հերթապահություն է իրականացվում:
Երկրի ղեկավարի պաշտոնին 5 թեկնածու է հավակնում: Նրանց թվում են երկրի գործող նախագահ Անատոլի Բիբիլովը, ինչպես նաեւ «Նիխաս» կուսակցության առաջնորդ Ալան Գագլոեւը, խորհրդարանի նախկին պատգամավոր Դմիտրի Տասոեւը, պատգամավոր Գարի Մուլդարովը եւ խորհրդարանի փոխխոսնակ Ալեքսանդր Պլիեւը:
Ընդհանուր առմամբ, բացվելու է 76 ընտրատեղամաս: Դրանք գործելու են Ցխինվալում, ինչպես նաեւ Հարավային Օսիայի բոլոր 4 շրջաններում՝ Ցխինվալի, Ձաուսկի, Զնաուրսկի եւ Լենինգորսկի: Բացի այդ, երկու ընտրատեղամաս աշխատելու է Հյուսիսային Օսիայում, ինչպես նաեւ մեկական՝ Մոսկվայում եւ Սուխումում: Երկրի ԿԸՀ-ն 40 000 քվեաթերթիկ է պատրաստել: Երկրում գրանցվել է ավելի քան 32 000 ընտրող:
Ընտրատեղամասերը կփակվեն կիրակի տեղի ժամանակով 20:00-ին: Ընտրությունները կարող են կայացած համարվել 50 տոկոսից ավելի մասնակցության հայտի պարագայում: Հաղթանակի համար առաջին փուլում թեկնածուներից մեկը պետք է հավաքի ընտրողների ձայների կեսից ավելին:
Ընտրությունների ընթացքին հետեւելու են դիտորդներ Ռուսաստանից, Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններից, Աբխազիայից, Ավստրիայից, Վենեսուելայից, Սիրիայից, Լեռնային Ղարաբաղից, Նիկարագուայից, Իտալիայից, Թուրքիայից եւ այլ երկրներից: Հավատարմագիր է ստացել 65 դիտորդ:
Ընտրությունների նախնական արդյունքների լուսաբանման համար Ցխինվալում առավոտյան 9-ին կբացվի ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնը: ԿԸՀ ղեկավար Էմիլիա Գագիեւայի առաջին ճեպազրույցը նախատեսված է 10:00-ին:


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք