Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Մարաղայի կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ:
Այսօր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բանակի կողմից 1991 թ․ ապրիլի 10-ին կազմակերպված դաժան հաշվեհարդարի 30-րդ տարելիցն է։ Կոտորածի արդյունքում շուրջ 50 մարդ, այդ թվում՝ 30 կին, ենթարկվել է կտտանքների և գազանաբար սպանվել, մի քանի տասնյակը՝ գլխավորապես կանայք և երեխաներ, գերևարվել է, նրանցից 19-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է։
Մարաղայի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ․ նպատակը տարածքի գրավումն ու այնտեղ ապրող մարդկանց ոչնչացումն էր։ Մարաղայի տասնյակ բնակիչներ սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին։ Մարաղայի ջարդը, որը ծրագրվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից նաև որպես ահաբեկման ակտ, ի ցույց դրեց Բաքվի ցեղասպան ծրագրերն Արցախի ամբողջ բնակչության նկատմամբ։
Այն փաստը, որ ադրբեջանական զինված ուժերի՝ Մարաղայում պատերազմական հանցագործություններ կատարած ստորաբաժանումների հրամանատար Շահին Տագիևն արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման, ևս մեկ անգամ փաստում է, որ խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունը ադրբեջանական զորքի առջև դրված գլխավոր խնդիրներից էր։ Ադրբեջանական իշխանությունների այդ քայլը վերահաստատեց, որ նրանք են կրում Մարաղայում իրականացված միջազգային հակաիրավական գործողությունների ողջ պատասխանատվությունը։
Մարաղայի խաղաղ բնակիչների կոտորածը ադրբեջանական իշխանությունների կողմից ավելի քան 30 տարի կանոնավոր կերպով վարվող ցեղասպան քաղաքականության մաս է կազմում՝ սկսած Սումգայիթի դաժան ջարդերից մինչև 2020 թ․ 44-օրյա զինված ագրեսիայի ընթացքում իրագործված պատերազմական հանցագործություններ։
Միայն ուժեղ և բարգավաճող, իր պետականությունը զարգացնող, միջազգային իրավական սուբյեկտայնություն ունեցող և ողջ հայությանն իր շուրջ համախմբող Արցախը կարող է լինել Մարաղայի ողբերգության չկրկնվելու լավագույն երաշխիքը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ