Թուրքիան եւ Եգիպտոսը դեսպաններ կնշանակեն, երբ հարմար լինի. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հրաժարվել է հաստատել ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է նորից դեսպան նշանակել Եգիպտոսում։
Կահիրեում Թուրքիայի դեսպանությունում գործող հավատարմատարի մանդատի գործողության ժամկետը սպառվել է, եւ կառավարությունը փոխելու է նրան, ասել է Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ երկու երկրներն աշխատում են երկկողմ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ «Մենք նաեւ որոշ քայլեր կձեռնարկենք առաջիկա օրերին»,- ասել է նա։ Չավուշօղլուն նշել է, որ երկու երկրները դեսպաններ կնշանակեն, երբ հարմար պահը գա։
Թուրքիան եւ Եգիպտոսն իրենց դեսպաններին հետ էին կանչել 2013թ., այն բանից հետո, երբ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին իշխանության էր եկել ռազմական հեղաշրջման հետեւանքով եւ բռնաճնշումներ սկսել «Մուսուլման եղբայրների» դեմ, որոնց Թուրքիան աջակցում է։ Middle East Eye-ը տեղեկացրել է, որ Թուրքիան պատրաստվում է նորից դեսպան նշանակել Եգիպտոսում՝ ջանալով կարգավորել փչացած հարաբերությունները Կահիրեի հետ։
Անցած տարի Եգիպտոսը եւ Թուրքիան վերսկսեցին դիվանագիտական շփումները՝ մայիսին եւ սեպտեմբերին նախնական բանակցություններ վարելով արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։ Այդ հանդիպումներից առաջ Թուրքիան հրամայել էր Ստամբուլում տեղակայված՝ «Մուսուլման եղբայրների» հետ կապված հեռուստաալիքներին մեղմել քննադատությունը հյուսիսաֆրիկյան այդ երկրի հասցեին։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները