Մարտերը Շուշի-Լիսագոր ճանապարհին․ 24 հոգանոց դասակից 10-ը զոհվել է
Hetq.am-ը գրում է.
Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շուշիի մատույցներում հայկական ուժերին օգնության մեկնող՝ «Շուշիի արագ արձագանքման» անվանումը ստացած դասակի կամավորականները հայտնվում են շրջափակման մեջ։ Մի քանի ժամ տևած մարտերից հետո 24 հոգանոց անձնակազմից 10-ը զոհվում են, 9-ը` վիրավորվում։ Մյուսները վիրավորների հետ վերադառնում են Շուշի։ Նոյեմբերի 4-ի առավոտյան արդեն հակառակորդն իր վերահսկողության տակ է վերցնում Շուշի-Լիսագոր՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը։
Դասակի գործողությունների վերաբերյալ «Հետք»-ը զրուցել է դասակի կազմում ջոկի հրամանատար Սպարտակ Ծատուրյանի հետ։ Այդ օրվա մարտերի մասին մանրամասներ են պատմել ճանապարհի նույն հատվածում մարտերին մասնակցած աշխարհազորայինները։ Մի դրվագի վերաբերյալ էլ պարզաբանում ենք ստացել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից:
2020 թ.-ի հոկտեմբերին Հայաստանի տարբեր բնակավայրերից մի խումբ կամավորներ ներկայանում են իրենց տարածքային զինոկոմիսարիատներ, որպեսզի մասնակցեն պատերազմին։ Կամավորները Արմավիրում 3 օր նախապատրաստական դասընթացների են մասնակցել և 90 հոգանոց խմբով հոկտեմբերի 27-ին մեկնել են Արցախ։ Կամավորներից կազմված վաշտի հրամանատարը և տեղակալը նշանակվել էին ՀՀ ՊՆ-ի կողմից։ Դասակի հրամանատարներն արդեն կամավորներից էին՝ Տիգրան Մնացականյան, Գևորգ Պետրոսյան, Ալեքսանդր Եդիգարյան և ապահովման դասակի հրամանատար՝ Սպարտակ Ծատուրյան։
Հոկտեմբերի 27-ի առավոտյան վաշտը հասնում է Շուշի՝ տեղեկություն չունենալով, որ հակառակորդն արդեն Շուշիից ուղիղ գծով 8 կմ հեռավորության վրա գտնվող Ավետարանոց գյուղում է։ Անձնակազմը տեղակայվում է Շուշի քաղաքի հարավարևմտյան մասում գտնվող Ռեալական ուսումնարանի կիսաքանդ շենքում (միայն պատերն են կանգուն)։ Զենք-զինամթերքը, հանդերձանքը տեղավորում են շենքի կիսանկուղում։ 3 օր ուսումնարանի տարածքում հերթապահություն են իրականացնում։ Շուշին այդ օրերին հրետակոծվում էր (ոչ ինտենսիվ)։ Նույնիսկ վաշտի հրամանատարի առկայության պայմաններում, ինչպես պատմում է Սպարտակ Ծատուրյանը, դասակի հրամանատարներն են քննարկում հետագա անելիքները և որոշում դուրս գալ ուսումնարանի տարածքից, որպեսզի նախ կիսաքանդ շենքի հնարավոր հրետակոծությունից չտուժեն և հետո՝ գտնեն բարձրաստիճան զինվորականի, որ իրենց մարտական առաջադրանք տա։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ