Չպետք է թույլ տալ Նիկոլ Փաշինյանին՝ տնօրինելու Արցախի ճակատագիրը. 5165 շարժման հայտարարությունը
5165 շարժումը հայտարարություն է տարածել ապրիլի 6-ին Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։
Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 2022թ․ ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն հանձնարարել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա։ Թե՛ Շառլ Միշելի հետ հանդիպման, թե՛ եռակողմ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է հումանիտար խնդիրներ, սակայն որևէ ակնարկ անգամ չկար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման առնչությամբ։ Սույն հանդիպման հայտարարության մեջ չկա նաև որևէ անդրադարձ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի սկզբունքներին կողմերի հավատարմության վերաբերյալ։ Ավելին, պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք անգամ չկար Լեռնային Ղարաբաղի մասին։
Սա, նշանակում է հետևյալը․
Փաստացի խաղաղության պայմանագիրը հիմնված է լինելու Ադրբեջանի կողմից առաջադրված 5 սկզբունքների վրա։
Նիկոլ Փաշինյանը միանում է Իլհամ Ալիևի երկարամյա ջանքերին՝ կազմալուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, վիժեցնելու կարգավորման 30-ամյա գործընթացը և փոշիացնելու հայ դիվանագիտության գործադրած երկարամյա ջանքերը։
Հայաստանի գործող իշխանությունը ենթարկվում է ադրբեջանական օրակարգին՝ մոռացության տալով Արցախը և Արցախի ժողովրդի իրավունքները։
Ելնելով վերոնշյալից և դատելով այն փաստից, որ Արցախն ընդհանրապես հիշատակված չէ հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ, որ հայկական կողմը ընդհանրապես չի ակնարկում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին, իսկ Ադրբեջանն էլ չի խմբագրել իր դիրքորոշումը Արցախի հարցի «գոյություն չունենալու» մասին, պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության այնպիսի պայմանագիր, որը նախատեսում է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։
Հանրապետության գործող վարչապետի կողմից Արցախի հարցում միակողմանիորեն զիջումների գնալու այս կործանարար ուղեգիծը ևս մեկ անգամ պահանջում է հանրային համախմբում հանուն Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության և ազգային արժանապատվության։ Չպետք է թույլ տալ Նիկոլ Փաշինյանին՝ տնօրինելու Արցախի ճակատագիրը։ Արցախն ինքնորոշվել է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համապատասխան։ Արցախում՝ իրենց պատմական հայրենիքում, ապրում են մեր բազմահազար հայրենակիցները։ Ուստի 5165 շարժումը ևս մեկ անգամ վերահաստատում է իր պահանջը ՀՀ Ազգային Ժողովից՝ վիժեցնել Արցախի հանձնման և հայաթափման գործընթացը՝ ճանաչելով Արցախի անկախությունը և աշխատանքներ սկսելով նրա միջազգային ճանաչման ուղղությամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ