Հավաքարարի հաստիքի տակ խոհարար է աշխատել. Նախկին մարզպետի եւ նրա տեղակալի արկածները
«Հրապարակ» թերթը գրում է. «Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո վեր են հանվել որոշ խախտումներ։ Պարզվել է, որ նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանի համար մարզպետարանում հավաքարարի հաստիքի տակ խոհարար է աշխատել, օրը մի քանի անգամ տարատեսակ կերակուրներ են պատրաստել, եւ աշխատողներն «ըմբոշխնել» են բույրերը։ Ղուկասյանը վերացրել է այդ ավանդույթը։
Պարզվել է նաեւ, որ գորիսեցի Ավանեսյանը, որը ստիպված է եղել ապրել Կապանում՝ վարձակալված բնակարանում, շաբաթ-կիրակի օրերին Գորիս է մեկնել, բայց մարզպետի որոշմամբ դա ձեւակերպվել է որպես գործուղում Գորիս եւ հարակից համայնքներ։ Սյունիքի մարզպետարանից մեզ մեկ տասնյակ կարգադրություն են տրամադրել․ դիցուք, 2021 թ․ մարտի 6-ին՝ շաբաթ օրը, Ավանեսյանը գործուղվել է Արավուս համայնք, մեկ շաբաթ անց՝ 13-ին, կրկին շաբաթ օրը, մեկ օրով գործուղվել է Տեղ համայնք, էլի մեկ շաբաթ անց՝ մարտի 20-ին, Գորիս համայնք եւ այլն։
Որոշ տեղեկություններով՝ Կարո Ավանեսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում գործ է քննվում, նրա կինը՝ Արմինե Սիմոնյանը, որը մարզպետի տեղակալի օգնականն է, չի հայտարարագրել ունեցվածքը, եւ վերջին շրջանում ամուսիններին կանչում են հարցաքննության։ Մի քանի օր է՝ փորձում ենք կապվել փոխմարզպետի հետ, սակայն նա մեր զանգերին չի պատասխանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)