«Պարոնը նեղվել է ու իսկույն վազել դատարան»․ ընդդիմադիր առաջնորդը՝ Էրդողանի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նոր դատական հայց էր ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական մամուլի համաձայն՝ Էրդողանը Քըլըչդարօղլուից 1 մլն թուրքական լիրա (շուրջ 68․012 ԱՄՆ դոլար) է պահանջում՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Պատճառն այն էր, որ մարտի 22-ին Քըլըչդարօղլուն խորհրդարանի ամբիոնից Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել: Էրդողանի հասցեին նա մասնավորապես ասել էր․ «Դու տնտեսագետ չես, եթե լինես էլ, ապա առնվազն կլինես «5-անոց խունտայի» հարկահավաքը։ Դու ժողովրդի փողի վրա աչք տնկած հարկահավաք ես»։
Քըլըչդարօղլուն, ի պատասխան իր դեմ բացված դատական գործի, Тwitter-ում գրառում է արել։
«Պարոնը (Էրդողանը-խմբ.) նեղվել է և իսկույն վազել դատարան։ Մեր երկրում հարկահավաքին հարկահավաք են կոչում, խունտային՝ խունտա։ Այստեղ վիրավորվելու ոչինչ չկա։ Տեսեք, Թուրքիայի լեզվագիտական ընկերությունն ի՞նչ է ասում։ «Այն անձը, ով պատասխանատու է ինչ-որ անձի կամ կազմակերպության համար գումար հավաքելու համար, կոչվում է հարկահավաք»: Ամոթն այն է, որ դա հանրության համար անելու փոխարեն արվում է «5-անոց խունտայի» համար։ Հարգելի անձնավորություն, մեր երկրում հարկահավաքին տնտեսագետ չեն անվանում։ Մի՛ վիրավորվիր»։
Նշենք, որ «5-անոց խունտան» քաղաքական տերմին է Թուրքիայում, որը շրջանառության մեջ է դրվել ընդդիմության կողմից։ «5-անոց խունտա» ասելով՝ նկատի են առնվում Թուրքիայի իշխանամերձ ամենախոշոր 5 ընկերությունները, որոնք գրեթե միշտ հաղթում են պետության կողմից հայտարարված մրցույթները (տենդեր)։ Դրանք են՝ «Cengiz», «Limak» ընկերությունները, «Kalyon Գրուպը», «Kolin» ընկերությունը և «Makyol Գրուպը»։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք