Պետք է տալ ուղերձ թե՛ մեր, թե՛ միջազգային հանրությանը, որ Նիկոլը չունի մանդատ որևէ բան հանձնելու. Կարեն Վրթանեսյան
«Տարբեր կարծիքներ տեսա ցույցին գնալ-չգնալու մասին։
Ստորև՝ կարծիքս, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարելի է օգտագործել միտինգը ազգային համակարգող մարմնի ստեղծման կոնտեքստում։
* * *
Ա. Շատ կարևոր է հասկանալ, թե որն է միտինգի նպատակը։
Միանգամից հիասթափեցնեմ նրանց, ում թվում է, որ գնալու են միտինգի, գիշերը լուսացնեն Օպերայի հրապարակում, իսկ արշալույսը դիմավորեն օկուպացիոն վարչակարգից ազատագրված Հայաստանում... Բա տենց հեշտ չլինե՞ր ամեն ինչը։
Բայց այնուամենայնիվ բողոքի այս ցույցն ունի կարևոր և իրականալի նպատակներ։ Որո՞նք են դրանք։
1) Տալ ուղերձ թե՛ մեր հանրությանը, թե՛ միջազգային հանրությանը, որ Նիկոլը չունի մանդատ որևէ բան հանձնելու, որ Նիկոլը հայկական շահը չի ներկայացնում։ Պետք է անընդհատ բարձրաձայն հնչեցնել, որ Նիկոլը հայ ժողովուրդը չէ։ Բնական է, որ իմ մոտ այս տեքստը կարդացողների մեծ մասի համար այս ուղերձները պարզից էլ պարզ են, բայց մեր այս նեղ շրջանակից դուրս սա պետք է ամեն օր կրկնել։ Առավել ևս միջազգային հանրությանն ուղղելն է կարևոր։ [Այդ նպատակով այսօր անգլերեն և հայերեն պաստառներով կգանք ընկերներով և խնդրում եմ հնարավորինս դրանց նկարները տարածել նաև սոցցանցերով]։
2) Նորից տաքացնել Արցախի ճանաչման թեման [Ունենալու ենք RECOGNIZE ARTSAKH! պաստառ]։
Ընկերներս և անձամբ ես ներկա ենք լինելու լինելու ցույցին այս ուղերձները բարձրաձայնելու, այլ ոչ թե քաղաքական այս կամ այն ուժին աջակցելու կամ չաջակցելու նպատակով։
* * *
Բ. Սա նաև լավ հնարավորություն է, որ իրար հանդիպենք, քննարկենք ազգային համակարգող մարմին ստեղծելու մասին մեր կոչը, իրար ճանաչենք, հարցեր տանք ու փորձենք դրանց պատասխանել։
Վերջին օրերին անընդհատ մարդկանց եմ հանդիպում և օրական մի քանի անգամ աչքիս առաջ սկզբնական անվստահությունը սկսում է ձևափոխվել թեպետ դեռ զգուշավոր, բայց այնուամենայնիվ գործելու պատրաստակամության։
Այնպես որ եկե՛ք, ծանոթանանք, քննարկենք։ Այս օրը կարող է դառնալ երկար, դժվար, բայց կարևոր ճանապարհի սկիզբը, որը մեզ կտանի, կհասցնի Հայաստանը նորից ոտքի կանգնած լինելու օրվան»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...