Այս փուլում միայն տգետը կարող է խոսել «խաղաղության դարաշրջան» անհեթեթության մասին
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
ՌԴ դաշնային խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) սուվերենության հարցերի հանձնաժողովի ղեկավար սենատոր Ա. Կլիմովը, անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ Վրաստանի որդեգրած դիրքորոշմանը, իր թելեգրամ ալիքում (https://t.me/rusaccent/461) հանդես է եկել ուշագրավ դիտարկմամբ.
«Չեմ բացառում, որ նման իրադարձությունների ֆոնին Աջարիան լիովին կարող է հետևել Աբխազիայի և Հվ. Օսեթիայի օրինակին և սկսել Վրաստանի կազմից դուրս գալու գործընթաց։ Հաշվի առնելով պատմական (պրոթուրքական), կրոնական (իսլամական) և աշխարհագրական (ծովով սահմանակից է Թուրքիային) հանգամանքները՝ դժվար չէ հասկանալ, որ Անկարան բաց չի թողնի հնարավորությունը աջարական անջատողականների միջոցով ուժեղացնելու իր ազդեցությունը Սև ծովի հյուսիս-արևելքում»։
Թուրքիան և Ադրբեջանը արդեն իսկ վերածվել են խիստ ազդեցիկ գործոնի Վրաստանի ողջ տարածքում, իսկ Աջարիան թուրքական տնտեսական և քաղաքական ազդեցության գոտու հիմնական շրջանն է։
Այս հայտարարությանը հավելենք նաև օրերս Վրաստանից անջատված Հարավային Օսեթիայի հանրապետության նախագախ Ա. Բիբիլովի հայտարարությանը, որ մոտ ժամանակներս այդ չճանաչված պետությունը իրավական քայլեր կձեռնարկի ՌԴ կազմի մեջ մտնելու համար։ Հիշեցնեմ, որ Վրաստանը Հվ. Օսեթիան համարում է իր տարածքը և չի ճանաչում վերջինիս անկախությունը։ Այդ թվում այստեղ էր 2008 թ. տեղի ունեցել ռուս-վրացական պատերազմը։
Մեր անմիջական հարևանությամբ փոփոխվող և վերձևվող աշխարհի մասին շատ ենք խոսում՝ երբեմն լիարժեք չզգալով կամ չհասկանալով, թե որքան էական ու բարդ գործընթաց է դա և ինչպես է այն անմիջապես ազդում մեզ վրա։
Պատերազմների ու նոր հակամարտությունների այս փուլում միայն տգետը կամ կոլաբորացիոնիստը կարող է խոսել «խաղաղության դարաշրջան» անհեթեթության մասին։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)