Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է․ Նիկոլ Փաշինյան Անչելոտին Աշխարհի առաջնությունից առաջ կերկարաձգի պայմանագրի ժամկետը Վրացական կողմը հերքել է Օվերչուկի խոսքերը աբխազական երկաթուղու գործարկման մասին Հայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի շուրջ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է Հրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված) Խուդաթյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցեր Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակից ԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայից

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է․ Նիկոլ ՓաշինյանԱնչելոտին Աշխարհի առաջնությունից առաջ կերկարաձգի պայմանագրի ժամկետըՎրացական կողմը հերքել է Օվերչուկի խոսքերը աբխազական երկաթուղու գործարկման մասինՀայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի շուրջՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն էՀրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված)Խուդաթյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցերԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՌուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղիՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակիցԱնցկացվել է Հայաստան-ԵՄ երիտասարդական առաջին համաժողովըԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայիցՁմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել 82-րդը տեղըՄադրիդյան մղձավանջ Բարսելոնայի համար. 4 անպատասխան գոլ և կարմիր քարտՀայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայումՏոմսերի խարդախության հետ կապված Լուվրը կրել է ավելի քան 10 միլիոն եվրոյի վնասԲանգլադեշում իշխանության են գալիս ազգայնականները` Z սերնդի հեղափոխությունից հետոՋեֆրի Էփշթեյնի փաստաթղթերի հրապարակումից հետո Քեթի Ռումմլերը հայտարարել է իր հրաժարականի մասին Եվրոպայի 2027 թ. առաջնությանը պատրաստվելիս մեծածավալ աշխատանքներ ունենք իրականացնելու. նախարարԱշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա ԵրևանումՖԻՖԱ-ն Ատլետիկին արգելել է նորեկներ գրանցել մինչև 2028 թվականըԳերմանիայում տեղի կունենա Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունըՎարչապետի պաշտոնում չեմ պատկերացնում մի քանի երկրի քաղաքացի հանդիսացող անձի (տեսանյութ). ՆԳ նախարարՄոդուլյար ատոմակայանը լրացուցիչ ճկունություն կհաղորդի ՀՀ էներգահամակարգի կառավարմանը«Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարանԱՄՆ ռազմական կցորդը «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին՝ օրինակելի ու անբասիր ծառայության համարԱռանց վարորդներին զգուշացնելու մեքենաները տարհանելու դեպքերը կբացառվեն. Արփինե ՍարգսյանԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծըՀրդեհի ահազանգ խանութ սրահներից մեկի պահեստումՑանկանում ենք, որ ԵՄ առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. ԱԽ քարտուղարը բարձր է գնահատում դիտորդների գործունեությունը«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը «Երգենք ու պարենք մայրենիով»՝ տեսանյութերի մրցույթՌուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. ՇոյգուԻ գիտություն ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողներիԵՄ առաքելությունը էական դեր է խաղացել խաղաղության կառուցման և ամրապնդման գործում. ԱԽ քարտուղարՈւկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. ՊեսկովԿեղծ ներդրումների գործով Քննչական կոմիտեի պարզաբանումըՀին աշխարհն անցյալում է. Ռուբիոյի գլխավոր ուղերձը՝ Մյունխենի համաժողովին ընդառաջՆիկոլ Փաշինյանը դասախոսություն կկարդա Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտումՀայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. BloombergԻսրայելը ինքնիշխան պետություն է, որտեղ գործում է օրենքի գերակայությունը. Իսրայելի նախագահԿենսաչափական համակարգը կներդրվի աշնանըԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասով աչքի է ընկել նաև պարեկային ծառայությունըԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ICE դադարեցնում է անօրինական միգրանտների դեմ գործողությունը Մինեսոտա նահանգումՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Վայոց ձորի մարզՀՀ ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթըԻրանից Հայաստան ժամանած բեռնատարից հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Ոչ մի վերջնական բանի չհասանք, բացի Իրանի հետ բանակցությունները շարունակելու իմ պնդումից․ Թրամփ
Հայաստան

Գառնիի 3-րդ դարի «Արքունի բաղնիք» և «Խճանկար» հուշարձանները քայքայվում են. վերականգնման համար գումար չկա

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող Արքունի բաղնիքի տանիքից թափվող ջուրը, ավելի քան 11 տարի ներծծվելով, քայքայում է բաղնիքի խճանկարը: Այս մասին գրում է Hetq.am-ը:

Դիցաբանական բովանդակությամբ խճանկարը Հայաստանում անտիկ շրջանի ամբողջական խճանկարի պահպանված եզակի օրինակ է: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ բավարար ֆինանսական միջոցների առկայության դեպքում կքննարկեն «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման հարցը: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը Հայաստանում ամենաառաջնային զբոսաշրջային երթուղին է, որի տարեկան եկամուտը մի քանի միլիարդ դրամ է: Սակայն, 3-րդ դարի կառույց-հուշարձանի պահպանության համար գումար չեն հատկացնում իր իսկ ապահոված եկամուտներից:

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող 3-րդ դարի Արքունի բաղնիքը և դիցաբանական բովանդակությամբ «Խճանկար» հուշարձանը վերականգնելու նպատակով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2016թ.-ին նախագծա-նախահաշվային փաստաթղթեր մշակելու մրցույթ էր հայտարարել:

Մրցույթի հաղթող էր ճանաչվել իտալական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ «Արկիտ» ՍՊԸ-ն: Ընկերության տնօրեն Լուչիո Սպեկան 2016թ. սեպտեմբերի 22-ին ՊՈԱԿ-ի հետ կնքած պայմանագրով հանձն էր առել «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների վերականգնման, ամրակայման և հարակից տարածքի բարեկարգման (այդ թվում՝ ջրահեռացման կազմակերպման) գիտանախագծային փաստաթղթերը կազմել 2 053 500 դրամով և այն պատվիրատուին հանձնել մինչև հոկտեմբերի 31-ը։

«Գառնի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող 3-րդ դարի Արքունի բաղնիքը հանրապետական նշանակության հուշարձան է: Այն բաղկացած է ﬕաշար դասավորված հինգ սենյակից. առաջին սենյակը նախասրահ հանդերձարանն է, որին արևելյան կողﬕց հաջորդում են սառը ջրի լողասենյակը, գոլ բաժանմունքը, տաք ջրի լողասենյակը և ապա` շոգեսենյակը: Բաղնիքի աﬔնից ուշագրավ հատվածը, թերևս, 3-րդ դար թվագրվող հատակի խճանկարն է, որը Հայաստանում ամբողջական խճանկարի պահպանված եզակի օրինակ է։

Խորհրդային տարիներին պեղված հուշարձանը երկար տարիներ բաց երկնքի տակ էր գտնվում: «Գառնի» արգելոց-թանգարանում 2002-2003թթ.-ին Լինիսի հիմնադրամի միջոցներով վերականգնողական աշխատանքներ կատարվեցին, որի ժամանակ Արքունի բաղնիքն առնվեց ծածկի տակ՝ փակվեց ապակե պատուհաններով և թիթեղյա տանիքով: Հուշարձանն արտաքին ազդեցություններից պաշտպանելու այս ձևը հավանության չարժանացավ, այն ժամանակավոր լուծում էր համարվում և շուրջ 20 տարի մնում է այդ վիճակում: Ավելին, որոշ ժամանակ հետո պարզվեց, որ ժամանակավոր լուծումն իր հերթին հուշարձանի պահպանության հետ կապված նոր խնդիրներ է առաջացրել։

Մասնավորապես, ինչպես նկարագրված է ՊՈԱԿ-ի՝ նախագծային մրցույթի հայտարարության մեջ՝ «Արքունի բաղնիքի հատակը և արտաքին պատերի ստորին մասերը խոնավ են, քանզի հիմնականում գտնվում է տեղանքի մակարդակից ցածր նիշում: Իսկ տանիքի ծածկից թափվող ջրերն ամբողջությամբ չեն հեռանում, որի պատճառով էլ առավելապես վնասվել է խճանկարը»:

Գնումների մրցույթով նախատեսվում էր գիտանախագծային փաստաթղթերի երկու փաթեթ կազմել, որից մեկը պետք է լիներ «Բաղնիք» հուշարձանի տարածքի ջրահեռացման կազմակերպման նախագիծ: Նախագիծը պետք է լուծեր նախագծմանը զուգորդող պատերի ամրակայման խնդիրները՝ հատուկ ուշադրություն դարձնելով 3-րդ դարի օրիգինալ պատերին և կառույցի շուրջ հոսող ջրերի (անձրև, ձնհալ, տանիքից թափվող) կազմակերպված հեռացմանը:

Երկրորդը «Խճանկար» հուշարձանի ամրակայման և վերականգնման նախագիծն էր, որի համար «Արկիտ» ՍՊԸ-ից պահանջվում էր կազմել խճանկարի բոլոր շերտերի վնասված, առանձնացված մասերի մաքրման, ճաքերի մշակման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր` ներկայացված համապատասխան տեխնիկաներով։

«Նախագիծը պետք է նախատեսի և նկարագրի միջամտության բոլոր փուլերը, որոնք ուսումնասիրվել են հնագույն խճանկարների վերականգման մասնագետների կողմից և կազմված լինի իրենց համագործակցությամբ ...»,- այսպիսի պահանջ էր ներկայացված մրցույթը շահած կազմակերպությանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը օրերս «Հետք»-ին հայտնեց, որ 2016թ. սեպտեմբերի 22-ին կնքված պայմանագրով «Արկիտ» ՍՊԸ-ն իրականացրել է «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման (այդ թվում՝ ջրահեռացման) նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու աշխատանքները։

Նախարարի տեղակալը հայտնում է նաև, որ 2016թ.-ին պատվիրատուի կողմից գնման մրցույթով հաղթող ճանաչված ընկերության մշակած նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա պատվիրատուն հաջորդ տարիներին վերոնշյալ հուշարձանների վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով գնման մրցույթ չի հայտարարել՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով:

«Պետական կամ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային բավարար ֆինանսական միջոցների առկայության դեպքում «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման հարցը կքննարկվի միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակում»,- տեղեկացնում է Ալֆրեդ Քոչարյանը։

Արքունի բաղնիքի խճանկարը սկսվել է քայքայվել 2011թ.-ից, եթե ոչ ավելի վաղ: «Ավելի քան երեք տարի է՝ ձմռան հալոցքներից ջուրը ներծծվելով քանդում է դիցաբանական բովանդակությամբ խճանկարը, սակայն ՊՈԱԿ-ի տնօրենը մինչ օրս ոչինչ չի ձեռնարկել վթարային վիճակը վերացնելու եւ խճանկարը փրկելու համար»,- մեջբերումը մեր 2014թ.-ին արված հրապարակումից է։

Դրանից մեկ տարի հետո դարձյալ անդրադարձել ենք այս հարցին: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հարցրել ենք, թե ի՞նչ է ձեռնարկվել խճանկարը ոչնչացումից փրկելու համար, արդյոք խճանկարի վերաբերյալ համապատասխան նախագիծ պատվիրվել է: Եթե` ոչ, ապա ի՞նչ է նախատեսվում այդ ուղղությամբ եւ ի՞նչ ժամկետներում:

Մեր գրությանը պատասխանել էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը: ««Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող արքունական բաղնիքի հատակի խճանկարների հետագա քայքայումն ու վնասումը կանխելու նպատակով, նաեւ հաշվի առնելով խնդրի կարեւորությունն ու հրատապությունը՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 27.10.2014թ.-ին դիմել է լիազոր մարմնին՝ խնդրանքով նախարարության պատվերով կազմելու բաղնիքի հատակի խճանկարի վերականգնման համար անհրաժեշտ նախագծա-նախահաշվային փաստաթղթերը եւ այն տրամադրել ՊՈԱԿ-ին՝ հաշվի առնելով, որ «Պահպանության ծառայությունը» պատրաստակամ է սեփական միջոցներով ձեռնամուխ լինել խճանկարների վերականգնման աշխատանքների իրականացմանը»,- ասվում էր պատասխան գրության մեջ:

Ի վերջո, մեր հետևողականությունը և համառությունը հաղթեց և 2016թ.-ին ՊՈԱԿ-ը հուշարձանը վերականգնելու նախագծեր պատվիրեց: Սակայն, ինչպես մարտի 28-ի գրությամբ հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը, պատվիրատուն հաջորդ տարիներին վերոնշյալ հուշարձանների վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով գնման մրցույթ չի հայտարարել՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով:

ՊՈԱԿ-ը «Գառնի» արգելոցից ստացվող եկամուտների և ծախսերի մասին հաշվետվություններ չի հրապարակում, բայց հայտնի է, որ Հայաստան մտնող զբոսաշրջիկն առաջինը Գառնիի հեթանոսական տաճար է այցելում: Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության հրապարակած տվյալներով՝ 2019թ.-ին Հայաստան է այցելել 1 մլն 894 հազար զբոսաշրջիկ, որոնք առնվազն մեկ օր գիշերել են Հայաստանում։ Կորոնավիրուսով և արցախյան պատերազմով պայմանավորված՝ 2020թ.-ին այդ թիվը նվազել է մոտ 70%-ով, իսկ 2021թ.-ին՝ 65%-ով: Սակայն, Գառնին այցելուների պակաս չի ունեցել՝ փոխարենն ակտիվացավ ներքին զբոսաշրջությունը։

2019թ. հունիսից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի արժեքը օտարերկրացիների համար՝ 1500 դրամ է, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար՝ 750 դրամ: Այսինքն, ամենակոպիտ հաշվարկներով՝ արգելոցը տարեկան 3 մլրդ դրամի հասույթ ունի: Բացի այդ, կլորիկ եկամուտ են ապահովում առանձին միջոցառումները, որից մի քանիսը մեծ աղմուկ հանեցին՝ ինչպես 2021թ. սեպտեմբերին տաճարում արված հարսանեկան արարողությունը կամ 2017թ.-ին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության հիմնադրման 20-ամյակի հանդիսությունը:

Նշված միջոցառումներից մեկի գումարով կարող էին հուշարձանի պահպանության հարցը լուծել և առնվազն դրանով կմեղմեին հասարակության զայրույթը: Սակայն, արդեն 11 տարի նախարարությունը նույն պատասխանն է ուղարկում մեզ՝ «երբ ֆինանսական միջոցներ լինեն ...»: Ընդ որում, այս տարիներին նախարարներ են փոխվել, ՊՈԱԿ-ի տնօրեններ, բայց բոլորը նույն պատասխանն ունեն այս հարցին: Նախարարությունն այդպես էլ բացատրություն չի տալիս, թե ինչու ամենաշատ եկամուտ ապահովող հուշարձանի պահպանության համար գումար չեն հատկացնում հենց այդ հուշարձանից ստացվող հասույթներից:

Ներկայում Համաշխարհային բանկի տրամադրած «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրով ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ են իրականացվում Գառնի գյուղում՝ որպես զբոսաշրջային բնակավայր: Այս ծրագրով նույնպես «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքի հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ չեն նախատեսվել։