ԵԱ. Հրայր Ալիխանյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնության բրոնզե, Եվրոպայի Մ-23 առաջնության արծաթե մեդալակիր Հրայր Ալիխանյանը Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնության մեկնարկային գոտեմարտում տեխնիկական հաղթանակ գրանցեց եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
74 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց սերբ Հետիկ Կաբոլովի հետ: Առաջին մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչը 4 միավոր վաստակեց: Սերբ ըմբիշը մեկնարկից աշխատում էր միայն աջ ձեռքով՝ փորձելով պահել ձախը: Գորգի մրցավարը նկատեց եւ առաջին մրցափուլի ավարտից վայրկյաններ առաջ կանգնեցրեց գոտեմարտը: Հրավիրվեց բժիշկ, որը գորգի մրցավարի հետ որոշեց չշարունակել գոտեմարտը: Հաղթանակը տրվեց Հրայր Ալիխանյանին՝ 4:0 հաշվով:
Քիչ անց մրցագորգ դուրս կգան նաեւ Արսեն Հարությունյանը (61 կգ) եւ Հովհաննես Մխիթարյանը (92 կգ): Երկու ըմբիշներն էլ պայքարը սկսելու են քառորդ եզրափակիչից:
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Մ-23 աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունյանը կմեկնարկի քառորդ եզրափակիչից: Նրա մրցակիցը կիլինի մակեդոնացի Բեսիր Ալիլին:
Հովհաննես Մխիթարյանը քառորդ եզրափակիչում կմրցի վրացի Միրիանի Մայսուրաձեի հետ:
Երեկոյան մրցահերթում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից երեք ներկայացուցիչ կպայքարի մեդալի համար:
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար գոտեմարտ կանցկացնի 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Հայ ըմբիշը ոսկե մեդալի համար պայքարում կգոտեմարտի 2017 թվականի աշխարհի չեմպիոն, կրկնակի աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Յակոբիշվիլիի հետ:
57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը ուժեղրը կչափի գերմանացի Նիկլաս Ստեչելի հետ:
79 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արման Ավագյանը կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Գամկրելիձեի հետ:


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան