«Ձեր իշխանության տարիներին ռազմական ոլորտում բացի անպիտան ձեռքբերումներից, էլ ի՞նչ եք ձեռք բերել». Տիգրան Վարդանյանը՝ Խաչատուր Սուքիասյանին
Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խաչատուր Սուքիասյանն ասում է, որ 30 տարի թալանել են, թող զենք առնեին ու պաշտպանեին Արցախը: Սա ասում է մի մարդ, ով նախկինների օրոք եղել է պատգամավոր ու գոնե մեկ անգամ չի բարձրաձայնել թալանի մասին: Սա ասում է մի մարդ, ով նախկին իշխանության թալանչի վերնախավին հրավիրում էր իր շինությունների բացմանը: Բա, եթե թալանել են ձեր քաղաքական թիմի ղեկավարն ու ձեր ձեռքի թաշկինակ ուժային կառույցներն ի՞նչի մեկ թալանի դեպք չեն բացահայտել: Ու՞ր են թալանված գումարները:
Ինչ վերաբերվում է զենք զինամթերքին: Փաստորեն ՀՀ Զինված Ուժերն ու Արցախի Պաշտպանության բանակն առանց զենքի էին պաշտպանում մեր Հայրենիքը: Փաստորեն 2014թ.-ին իմ ծառայության տարիներին ոչ թե ԱԿՄՍ է եղել իմ ձեռքում, այլ` ռագատկա: 44 օրյա պատերազմի ժամանակ ոչ թե ԱԿՄ է եղել, այլ` լոպատկա:
Իսկանդերն ու Տոչկա Ու-ն, կամ ՀՀ-ին ՌԴ-ի կողմից անհատույց տրամադրած
50.000 տոննա զենք-զինամթերքը, կամ վերջին պատերազմում Ադրբեջանին առնվազն 4 միլիարդ դոլարի զենք-զինամթերքը, որ նվիրեցիք կա՞րող ա էդ կապիտուլյանտ Նիկոլն էր ձեռք բերել:
Ու էս հարցերին հուսով եմ կպատասխանեք`
1. Ու՞ր են Համահայկական հիմնադրամից անհետացած գումարները:
2. Ձեր իշխանության տարիներին ռազմական ոլորտում բացի անպիտան ձեռքբերումներից, էլ ի՞նչ եք ձեռք բերել:
3. Վերջին պատերազմից անցել է առնվազն 1.5 տարի, ի՞նչի մինչ օրս չեն մաքսազերծվել Սփյուռքի կողմից օգնության տեսքով ուղարկված զրահաբաճկոններն ու դեղորայքը:
4. 2020թ. հուլիսյան դիրքային մարտերի ժամանակ, ձեր կապիտուլյանտին քիչ էր մնում կնքեիք որպես բոլոր ժամանակների ամենայն հայոց սպարապետ, մի քանի ամսում բա էդ ի՞նչ փոխվեց:
5. Պատերազմից հետո հայկական կողմը քա՞նի փամփուշտ է ձեռք բերել:
Դեռևս այսքանը»:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները