Էլչիբեյը չներվեց, և կորցրեց իշխանությունը, իսկ մենք ոչ միայն ներեցինք, այլև շարունակում ենք հանդուրժել…
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1992թ. սեպտեմբերին, երբ թշնամու կողմից բռնազավթված էր Արցախի Հանրապետության այն ժամանակվա տարածքի գրեթե կեսը (այդ թվում նաև այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում հայտնված Փառուխը) և հայկական բնակավայրերը գտնվում էին ադրբեջանական հրետանու և օդուժի ամենօրյա հարվածների թիրախում, ՀԱՅԸ ոչ միայն դիմացավ, այլև այդ օրերին կանոնավոր զինուժ չունենալով հանդերձ, պաշտպանական թեժ մարտերին զուգահեռ զրոյից ստեղծեց կանոնավոր բանակ և անցնելով հակահարձակման՝ ազատագրեց իր պատմական տարածքներն ու հակառակորդին պարտադրեց զինադադար…
Դրանից ուղիղ 28 տարի անց, երբ հայկական երկու հանրապետություններն արդեն ունեին ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրված կայացած զինված ուժեր, մենք ոչ միայն պարտվեցինք մեզ պարտադրված պատերազմում, այլև այսօր էլ, փաստացի բանակ ունենալով հանդերձ, շարունակում ենք գրեթե առանց կրակոցի հանձնել մեր տարածքից մնացած բեկորները, այդ թվում՝ նաև Փառուխը…
Թե որոնք են մեր երեկվա հաղթանակների և այսօրվա պարտությունների պատճառները, փորձեք պատասխանը գտնել ինքներդ…
Ասվածին միայն հավելեմ, որ ուղիղ 29 տարի առաջ՝ 1993-ի հենց այս օրերին հայկական ուժերը փայլուն կերպով կյանքի կոչեցին Քարվաճառ-Օմար օպերացիոն ուղղության ռազմագործողությունը…
Ռազմագործողություն, որի հաղթական ավարտից երկու ամիս անց՝ հունիսի 4-ին Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյը չներվեց, և կորցրեց իշխանությունը… Իսկ մենք, չգիտես ինչու, ոչ միայն ներեցինք, այլև վերընտրեցինք և շարունակում ենք հանդուրժել…


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր