Այս կառավարությունն ուղիղ ազդեցություն է ունենում գնաճի վրա
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Հայաստանում գնաճն անկառավարելի ու շարունակական է, նույնիսկ անզեն աչքով է նկատելի: Մասնագետները դրա համար ներկայացնում են օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, որպես պատճառներից մեկը, նշում է կառավարության գործունեությունը, որը, նրա կարծիքով, ուղղակիորեն նպաստում է գնաճին:
«Վերջերս հենց կառավարության ղեկավարը խոսեց հնարավոր վատ հետևանքների մասին: Այդ մի խոսքը բավարար էր, որ մարդիկ նետվեն խանութներ ու ինտենսիվ առևտուր անեն: Բնականաբար, բիզնեսը նման պահանջարկի դեպքում շահագրգռված էր լինելու արհեստականորեն գները բարձրացնել: Կառավարությունները պետք է ուշադիր լինեն արտահայտությունների մեջ, ավելի շատ պետք է հույս տան, ապագայի հանդեպ կանխատեսելիության ու կայունության թեզերով հանդես գան:
Խոսքը այս կառավարության մասին չէ, խոսքն ընդհանրապես՝ դասական գործելաոճի մասին է: Իսկ այս կառավարությունը լրիվ հակառակն է անում և դրանով ուղիղ ազդեցություն է ունենում գնաճի վրա: Վերջին գնաճի մեծ մասը հենց կառավարության չկշռադատված հայտարարությունների ու քայլերի արդյունքն էր»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը: Մեր զրուցակիցը բարձրաձայնում է նաև մեկ այլ սուբյեկտիվ գործոնի մասին. խոսքը սպեկուլ յացիայի մասին է:
«Սովորաբար նման վիճակում սպեկուլ յանտները միշտ գլուխ են բարձրացնում: Սպեկուլ յացիա է տեղի ունենում և՛ ապրանքների, և՛ փողի շուկայում: Բնականաբար, սպեկուլյացիան ուղիղ ազդեցություն է ունենում գնաճի վրա»,-ասում է Սարգսյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)