Ռուսական դիրքորոշման սաստկացումը դեղին քարտ է ուղղված նաեւ Թուրքիային, սառը ցնցուղ Նիկոլի քաղաքական դիակը թարմ պահող արալեզուների համար. Աշոտյան
Ռուսական դիրքորոշման սաստկացումը դեղին քարտ է ուղղված նաեւ Թուրքիային «կուժ, քե’զ եմ ասում, կուլա, դու լսի’ր» սկզբունքով եւ սառը ցնցուղ Նիկոլի քաղաքական դիակը թարմ պահող եւ նրա կողմից պատվիրված հակառուսական քամիներ անող քաղաքական արալեզների համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` արձագանքելով ՌԴ ՊՆ-ի պաշտոնական հայտարարությանը:
«Ռուսաստանի Դաշնության արձագանքը վերջին իրադարձություններին մի շարք արձանագրումների առիթ է տալիս.
1. Իմ հիշողությամբ, նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ է, որ Ռուսաստանը պաշտոնապես արձանագրում է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության հիմնական դրույթների խախտման փաստը, թեպետ այդպիսիք եղել են նաեւ մինչ այսօրեական զարգացումները։
2. Ակնհայտ է, որ Մոսկվայում արձանագրել են, որ ադրբեջանական այս վայրագությունները տեղի են ունենում Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ուկրաինական թատերաբեմում լարվածության ֆոնին, ինչի մասին վկայում է ռուսական մեդիափորձագիտական եւ քաղաքական լրահոսը։
3. Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգով զբաղվող շրջանակների համար հարված է նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում հակառուսական գործողությունների առաջամարտիկ է դառնում ՌԴ-Ադրբեջան դաշնակցային կամաձայնագրի ստորագրումից քիչ անց։
4. Այս ամենը վկայում է այն մասին, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանն է դարձել տարածաշրջանի ամենահակառուսական միավորումը, առաջ անցնելով Վրաստանից։
5. Ռուսական դիրքորոշման սաստկացումը կարող է վկայել այն մասին, որ այդ դեղին քարտը ուղղված է նաեւ Թուրքիային «կուժ, քե’զ եմ ասում, կուլա, դու լսի’ր» սկզբունքով։
6. Արցախի հողի վրա ռուս-ադրբեջանական վերջին զարգացումները կրկին վկայում են այն մասին, որ Նիկոլի պատճառով մենք այլեւս գործոն չենք մեր հայրենիքի եւ մեր հայրենակիցների կյանքը երաշխավորելու եւ ապագան որոշելու հարցում։
7. Ռուսաստանի պաշտոնական արձագանքը պետք է սառը ցնցուղ լինի Նիկոլի քաղաքական դիակը թարմ պահող եւ նրա կողմից պատվիրված հակառուսական քամիներ անող քաղաքական արալեզների համար», - նշել է նա։


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին