Հայաստանի Մ-21 թիմը կմեկնի Սերբիա. Ռաֆայել Նազարյանը հրավիրել է 22 խաղացողի
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը, նախապատրաստվելով Եվրո-2023-ի որակավորման փուլի՝ Սերբիայի հավաքականի հետ հանդիպմանը, մարտի 20-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Մարտի 27-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կմեկնի Սերբիա, որտեղ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի 8-րդ տուրում կմրցի Սերբիայի Մ-21 թիմի հետ։ Հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում։
Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքին հրավիրել է 22 ֆուտբոլիստի։ Լեհական «Յագելոնիայի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը չի հրավիրվել հավաքական վնասվածքի պատճառով, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Դարպասապահներ
Սերգեյ Միքայելյան - «Փյունիկ»
Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան - «Շիրակ»
Պաշտպաններ
Էրիկ Սիմոնյան - ԲԿՄԱ
Արտյոմ Գյուրջյան - ԲԿՄԱ
Արսեն Գալստյան - ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ
Արման Ղազարյան - «Ուրարտու»
Անտոնի Կազարյան - «Պոնֆեռադինա Բ» (Իսպանիա)
Երջանիկ Ղուբասարյան - «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)
Սերգեյ Կոչկանյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Արամ Խամոյան - ԲԿՄԱ
Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան - «Նորավանք»
Դարոն Իսկենդերյան - «Լաս Վեգաս Լայթս» (ԱՄՆ)
Հարձակվողներ
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Մարտին Գրիգորյան - ԲԿՄԱ
Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան - «Նոա»
Արմեն Հովհաննիսյան - «Զիմբրու» (Մոլդովա)


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան