Այլասերում
Արցախում հումանիտար աղետ է։ Թշնամին շարունակում է առանց դիմադրության գրավել Հայաստանը։ Սահմանամերձ գյուղերի բնակիչներն ահուսարսափի մեջ են։ Փաստորեն հայկական բանակ գոյություն չունի։ ՊՆ փոխնախարարն ինքնագոհ փչում է։ Իշխանական պաշտոնյաները պատրաստ են թշնամու բոլոր պայմանները բավարարելու։ «Խաղաղության» անվան տակ, դրանք պատրաստվում են հանձնվել, հանձնել հայրենիքը, ստորագրել հերթական կապիտուլյացիան։ Խորհրդարանական ընդդիմությունը մտահոգված քննադատում է, ստանալով ցինիկ պատասխաններ․․ և ․․․ վերջ։Խորհրդարանից դուրս , քաղաքական, հասարակական գործիչների հիմնական մասին այս ամենը բացարձակապես չի հետաքրքրում։ Նրանք խորապես «մտահոգված» են ռուս-ուկրաինական պատերազմով, հայհոյելով Ռուսաստանին։ Ո՞վ կմտածեր, որ հայ հասարակությունն այս աստիճան անտարբեր կգտնվի իր հայրենակիցների, հայրենիքի ճակատագրով։ Ո՞վ կմտածեր, որ երբ հայրենիքը կործանման վտանգի առջև է կանգնած, շատերին իբր, հետաքրքրում է այլ երկրների ճակատագիրը։ Զարմանալի է, ե՞րբ այս աստիճան այլասերվեց մեր հասարակությունը։ Այժմ միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչպես է կործանվել Բագրատունյաց թագավորությունը՝ մի կողմից վեստսարգիսներ, մյուս կողմից անտարբեր հասարակություն։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները