Ես ձեր երեսպաշտ տեսակը, որ խոսում եք դեմոկրատիայի ու մարդու իրավունքների պաշտպանության մասին և ձեր տեղական գործակալներով էլ երիտասարդների ուղեղն եք լվանում
Ասում է ՖԲ-ն թույլ է տալիս բռնության քարոզ ու սպառնալից գրառումներ անել միայն ռուսների ու Պուտինի հասցեին։
Ես ձեր երեսպաշտ տեսակը, որ խոսում եք արմ դեմոկրատիայի ու Արևմուտքի մարդու իրավունքների պաշտպանության մասին և ձեր տեղական գործակալներով էլ երիտասարդների ուղեղն եք լվանում։
Ես երբեք ռուսամետ կամ արևմտամետ չեմ եղել․ նույնչափ նաև հակառուս ու հակաարևմտամետ։ Երկու դեպքում էլ գործ ունենք անտրամաբանականի հետ։
Բայց երեսպաշտության ու երկերեսանիության այս քաղաքակրթական շքահանդեսը, որին շատ շատերը նոր են առնչվում ու նոր են նկատում, իսկ մենք դա վաղուց գիտեինք, քանի որ հասկանում էինք, որ ամենի հիմքում շահն է, այսօր համատարած է։
Մենք արդեն վաղուց ունենք հանրային գործիչներ, ովքեր ունենալով բավական լայն լսարան ու ամսական ասենք 250 հազ․ դրամի դիմաց թուրքիայի լոբբինգ են անում(լավ գիտակցելով դրա ցեղասպանական հետևանքները մեզ համար), մենք ունենք մեդիաներ, որոնք բացահայտ սնվում են թուրքական ֆինանսներով, մենք ունենք ՊՈԱԿ-ներ, ում տելեգրամ կանալներ քշող՝ այդ թվում իմ նախկին որոշ ուսանողներն անորակության ու անբարոյականության, ստրուկ լինելու մաստեր կլաս են ցուցաբերում ու կասկածի տակ դնում, որ թուրքերը ՀՀ-ում հողեր են առնում, երբ նախորդ օրը արդեն մեկը, ով ադրբեջանցի էր, ինտերվյու էր տալիս, ու գյուղատնտեսական գործունեություն իրականացնում Արարատի մարզում։
Թվարկումը կարելի է շարունակել, բայց դե գրելուց ոչինչ չի փոխվում․․․
Մաքիավելին ասում էր, որ «միայն պետության փրկության բարձրագույն նպատական է, որ ընդունելի է դարձնում պայքարի բոլոր գործիքները»։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները