ՀՀԿ-ական Բուռնաշը մոռացել է իր անցյալը
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, նախկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի քրոջ ամուսինը, ԶԼՄ-ներից մեկին հարցազրույց է տվել և հայտարարել է, որ նախկիններն են թալանել երկիրը և այդ նախկիններն իր ընկերները չեն...
Այսպիսի հայտարարություն կարող էր անել ցանկացած մեկը, բայց ոչ Բուռնաշը, մա՛րդ, ով ամենաշատն է օգտվել նախկիններից... Մա՛րդ, ում համար նախկիններն ամեն գնով ճանապարհ էին հարթում, որ Շիրակի մարզից ընտրվի պատգամավոր...
Հետաքրքիր է, ԽՍՀՄ-ի ամենամեծ մարզադաշտերից՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտը Բուռնաշն իր «Ռոքֆելլեր» պապի ու հոր կամ իր բուֆետչիկության արդյունքում հետ քցած փողերով ձեռք բերեց և այն դարձրեց տոնավաճա՞ռ...
Նախկինների անարդարության և թալանի, որի մասին խոսում է հիմա նախկին բուֆետչիկ Բուռնաշը, ամենամեծ խորհրդանիշը հենց նա է...
Բուռնա՛շ, կարող է հիշեցնեմ, թե ի՛նչ զարհուրելի մեթոդներով և ինչքանով էիր ընտրվում երեսփոխան իմ հարազատ Շիրակի մարզից...
Երջանկահիշատակ Նիկիտա Սերգևինչը այս պարագայում կասեր՝ «Ու՛մ կովը բառաչեր, քոնը պետք է լռե՛ր»...
Հ.Գ. Զավեշտ է... Նիկոլ Անհողի ամենամոլի երկրպագուներն են դարձել նախկինների օրոք թալանի և անարդարության ամենամեծ սիմվոլ-մարդիկ, ովքեր կոպեկներով իրանցիներին և թուրքերին վաճառեցին աղետի գոտում գտնվող շինտեխնիկան և գործարանների հաստըոցները,ովքեր քանդեցին Հայաստանի տնտեսությունը, ովքեր կաշառքով մարդկանց էին ընդունում բուհեր, մարդիկ, ովքեր կոպեկներով գնեցին Երևանի կենտրոնի շենք-շինությունները և Հայաստանի մայրաքաղաքի սիմվոլ հանդիսացող շենքերը և դրանք դարձրեցին տոնավաճառներ և այլն...


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները