Կառավարությունը երկամսյա վարժական հավաքներ հայտարարեց
Կառավարությունն այսօրվա՝ մարտի 10-ի նիստում, որոշում կայացրեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երկու ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը:
Վարժական հավաքներում կներգրավվի մինչև 724 քաղաքացի, որոնցից 566-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Վարժական հավաքներին ներգրավվում են՝
1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 72 պահեստազորային, որոնցից` 18 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 18-ից 24-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 25-ից մայիսի 4-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 15-ից 24-ը ներառյալ, 27 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 17-ից 26-ը ներառյալ.
2) հրթիռահրետանային մասնագիտություններով մինչև 469 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 10-ից 19-ը ներառյալ.
3) հետախուզական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 18-ից 27-ը ներառյալ, 6 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 19-ից 28-ը ներառյալ.
4) ինժեներական մասնագիտություններով մինչև 31 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 30-ից հունիսի 8-ը ներառյալ.
5) տեխնիկական մասնագիտություններով մինչև 73 պահեստազորային, որոնցից` 42 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 10-ից 16-ը ներառյալ, 31 պահեստազո¬րային` 2022 թվականի հունիսի 6-ից 15-ը ներառյալ.
6) թիկունքային մասնագիտություններով մինչև 47 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 15-ից 24-ը ներառյալ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)