Մեծ Շենում թշնամու ճանապարհի պատճառով քանդման վտանգի տակ են հայտնվել ոչ միայն տները, այլև հնամյա եկեղեցին. Հասրաթյան
Երեկ Շուշիի շրջանի Մեծ շենում էի. գյուղացիները մտահոգ էին ոչ թե նրա համար, որ գազ չունեն կամ հաճախ են լսում թշնամու արձակած կրակոցների ձայներ, այլ որ ադրբեջանցիները որոշել են Արցախն արտաքին աշխարհին կապող այլընտրանքային ճանապարհի մի հատվածը կառուցել գյուղի այն մասով, որտեղ կանգուն են դարերի պատմություն ունեցող իրենց օջախները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԶՈւ գնդապետ, Արցախի ԶՈւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ավելին՝ քանդման վտանգի տակ են հայտնվել ոչ միայն տները, այլև գյուղամիջին գտնվող հնամյա եկեղեցին...
Կհարցնեք՝ ի՞նչ անել:
Պատասխանում եմ՝ որոշում կայացնող հայրենական պատասխանատուններին ականջալուր լինել այն մարդկանց մտահոգությանն ու հորդորներին, ովքեր ապրել, ապրում և դեռ պիտի ապրեն այդ հողի վրա... Հակառակ դեպքում շատ հնարավոր է, որ հայի համար կառուցվող այդ ճանապարհը հայ ճամփորդ չունենա»։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները