Ի վերջո, ինչո՞ւ հեռացավ Արտակ Դավթյանը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 24-ին պաշտոնից ազատվեց ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, և չնայած տարածաշրջանում առկա լարված իրավիճակին և աշխարհաքաղաքական էսկալացիոն գործընթացներին, ՀՀ զինված ուժերը փաստացի չունեն ղեկավար և «բավարարվում» են գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարով։ Ի դեպ, իշխանությունների կողմից այդպես էլ որևէ հոդաբաշխ պարզաբանում ու մեկնաբանություն չտրվեց, թե ինչու հանկարծ պաշտոնից ազատվեց Դավթյանը: Այս օրերին տարբեր տեղեկություններ են տարածվում պատճառների մասին, ի մասնավորի նշվում է, թե զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին Սուրեն Պապիկյանի նախաձեռնությամբ են պաշտոնանկ արել:
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իրականում Արտակ Դավթյանն ինքն է հրաժարական տվել, ավելին, իր մտերիմ շրջապատում ասել է, որ նման պայմաններում այլևս չի ցանկացել աշխատել, այդ իսկ պատճառով էլ հեռացել է։ Նա նաև ընդգծել է, որ երկրորդ անգամ ԳՇ պետի պարտականությունները ստանձնելիս Նիկոլ Փաշինյանի հետ կոնկրետ պայմանավորվածություններ է ունեցել, որոնք վերջինիս կողմից խախտվել են՝ հերթական անգամ անիմաստ թիրախավորելով բարձրաստիճան զինվորականությանն ու ընդհանրապես բանակը։ Ըստ նույն աղբյուրի, Դավթյանը քաղաքական ղեկավարության հետ բավական սուր և կոշտ զրույց է ունեցել հրաժարականից առաջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)