Սպանության փորձ՝ «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկի նկատմամբ. ՔԿ-ն մանրամասնում է
«Օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է տարվում՝ նախօրեին Մոսկովյան փողոցում, ապօրինի կերպով ձեռք բերված զենքի գործադրմամբ, սպանության փորձ կատարելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. մարտի 8-ին` ժամը 02:10-ի սահմաններում, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի՝ 49-ամյա բնակիչ:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը 2022թ. մարտի 7-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի շենքերից մեկի բակում, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, կրակոցներ է արձակել 49-ամյա տղամարդու ուղղությամբ և դիմել փախուստի, սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ տուժածին ժամանակին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:
Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհետաձգելի այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող արնանման հետքեր, ինչպես նաև՝ թվով 6 կրակված պարկուճ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»,- հայտնում են ՔԿ-ից։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)