Մոսկվա-Երևան չվերթով հոսքը շատացել է, տոմսերի արժեքը՝ մոտ 335 հազար, 400 հազար դրամ
Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Մոսկվա-Երևան չվերթով հոսքը շատացել է, էժան տեղերը վերջացել են, մնացել են միայն թանկ տեղերը։ Օրինակ՝ «Աէրոֆլոտ» ավիաընկերության թանկ տեղերը հասնում էին մոտ 335 հազար դրամ, կոմֆորտ կարգերը՝ մոտ 400 հազար։ Այս մասին 24News-ին ասաց «Թռիչք» ավիագործակալության տնօրեն Կարինե Դավթյանը։
Դավթյանի խոսքերով՝ հիմնականում բիզնես կարգերն էին մնում, իսկ այս ընթացքում Երևան-Մոսկվա չվերթը, որի էժան տոմսի արժեքը մոտ 90 հազար դրամ է, համեմատաբար դատարկ է։
Գործակալության տնօրենը դժվարացավ Մոսկվայից Երևան ուղևորահոսքի քանակ նշել։ «Մոտ 20 օր առաջ՝ մինչև պատերազմը, դուրս գրված տոմսերը բավականին էժան էին։ Ինքս, մեր վաճառքից ելնելով, կարող եմ ասել, որ հիմնականում Մոսկվա-Երևան չվերթների տոմսերը գնվել են օնլայն կամ Մոսկվայի զբոսաշրջային գործակալություններից», - ասաց «Թռիչք» ավիագործակալության տնօրենը։
Նրա խոսքերով՝ հիմա միայն 2 ավիաընկերություն է իրականացնում Երևան-Մոսկվա չվերթ, իսկ ռուսական բոլոր չվերթները փակվել են։ «Ռուսաստանից հոսքը շատ էր, ինձ թվում է՝ դա էր պատճառը։ Բացի նրանից, որ լիզինգային գործողություններն են դադարեցրել եվրոպացիները, ամեն դեպքում ռուսների մուտքն էլ է շատ դեռ այստեղ։ Դե Ռուսաստանից գումար են հանում- ծախսում։ Ինձ թվում է՝ դա էլ է ազդել, որ Ռուսաստանի ղեկավարությունը դիմել է այդ որոշմանը, դադարեցրել չվերթները»։
Գործակալության տնօրենը կանխատեսում է, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների դադարից հետո տոմսերի գները կնվազեն։ ««Երևան-Մոսկվա» չվերթի տոմսի թանկացումը ես նաև կապում եմ նրա հետ, որ կազմակերպություններն ունեն էժանից թանկ գներ, եթե շուտ ես առնում էժանը, հետո մնում են թանկերը։ Էժանները սահմանափակ են, օր․՝ 10-15 տեղ, բնականաբար կսկսեն թանկանալ տոմսերը։ Շուտ եք առնում, էժան եք առնում, ուշ եք առնում, թանկ եք առնում։ Չեմ կարծում՝ հատուկ թանկացրած լինեն, ուղղակի գնային քաղաքականություն է դա», - Կարինե Դավթյանը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)