Զոհվածների միակ եղբայրներին պետք է հնարավորություն տալ ցանկության դեպքում ծառայել բանակում. Գեղամ Նազարյան
Այս օրենքը նախ ուղղված է այն հայրերին ու մայրերին, որոնց որդիները զոհվել են: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին:
«Ես առաջարկում եմ, որ մենք միակ որդիների դեպքում, երբ զոհվածն ունի մեկ եղբայր, միանշանակ պետք է իրեն հնարավորություն տալ ոչ թե պարտադիր ազատել, այլ ցանկության դեպքում իրավունք ունենա ծառայել բանակում: Մյուս բոլոր եղբայրների դեպքում ես առաջարկում եմ, որ ծառայությունն անցնի կենտրոնական ապարատում՝ անվտանգ վայրում, կամ իր ցանկության դեպքում իր բնակավայրին գտնվող զորամասում՝ շտաբային աշխատանքների համար: Ես նաև առաջարկում եմ խնդիր դնենք, որ յուրաքանչյուր պատանի, երիտասարդ զենքին տիրապետի, ինչպես իմ հասակակիցներն արդեն դպրոցում 9-10-րդ դասարանում ռազմագիտություն առարկայի ժամանակ»:


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Հունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» Ջերմուկում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը