ԱԳՆ-ն չի պատասխանում՝ արդյո՞ք Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ, հղում տալով մեր դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ ներկայիս իշխանությունները ցանկանում են վերականգնել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, որոնք կասեցվել էին 2012 թ. օգոստոսի 31-ին՝ այն բանից հետո, երբ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի էր ենթարկվել Ադրբեջան և անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից: Մենք նաև տեղեկացրել էինք, որ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու նախաձեռնությունը Հայաստանի իշխանություններինն է:
«Փաստ» թերթը գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, և եթե այո, ապա ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը: Արտգործնախարարությունը փաստացի չի հերքել մեր տեղեկությունները՝ հրաժարվելով որևէ տեղեկություն տալ այդ թեմայով:
«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Ձեր կողմից հայցվող տեղեկությունները չեն կարող տրամադրվել՝ համաձայն «ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԳ նախարարի 2017 թ. հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետի։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նման գործընթացների վերաբերյալ հրապարակային նոր տեղեկությունների առկայության դեպքում հանրությունը պատշաճ ձևով իրազեկվում է»,- նշված է ԱԳՆ պատասխանի մեջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)