Հայաստանը սպառվում է…
Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանը սպառվում է…
Վերջերս մի առիթով ցիտել էի պլատոնաչերչիլյան հայտնի աքսիոմը, որ՝ ամեն ազգ, հասարակություն, ժողովուրդ արժանի է իր իշխանությանը… Եվ իմ ուսանողական ընկերներից մի դոկտոր պրոֆեսոր ինձանից հաշիվ էր պահանջում՝ ինչպե՞ս թե ինքը…
Հա, դոկտորս, նույնիսկ Աղվան Վարդանյան տեսակը, ով այն եզակիներից էր, որ համարձակվեց իր վրա վերցնել այդ օրերի հոգեխանգարվածների թույն ու հայոյանքը և հրապարակավ մերժել իշխանությունը զավթող չարիքին, այո՛, գիտնականս, մեր ազգի հավաքական ստորագրությունն արժանի է այսօրվա իշխանությանը…
Եվ՝ այո՛, Հայաստանն ամեն Աստծո օր սպառվում է, որովհետև՝
– Արցախը գլխատող մերօրյա պետրոս գետադարձը, մեր հավաքական ստոագրությամբ մնալով իշխանության, շարունակում է գլխատել՝ արդեն մեր ազգի արժանապատվությունը…
– որովհետև բունկերը проходной двор-ի վարածած ու գեներալներին սերժանտացրած ընտանեկան կապալը շարունակում է իշխել ու ծիծաղել իր զոհերի վրա…
– որովհետև քաղաքական ակվարիումում պորտապար պարող, օրվա քաղաքական կուրսով ժամանակին փողատերերի մոտ իշխանությունների նվերների առաքիչ ձևակերպվածն այսօր դարձել է ՀՀ և ԱԺ նախգահների համատեղիչը…
– որովհետև քուչի խուլիգանի բառամթերքով ու կեցվածքով փոխկապավիզ մի երկոտանի այսօր ԱԺ-ում կերպավորում է մեր մշակույթն ու գիտությունը…
– որովհետև նախկինում բանակում թալանը խորհրդանշող կիսատառաճանաչ մի «գեներալ» այսօր ԱԺ-ում վայրահաչում է նախկիների վրա՝ նախկինում զինվորի սպիտակեղենը գողանալու և վատորակ սնունդ մատակարարելու համար…
– որովհետև ժամկետանց քծնողների ուսապարկային մի համույթ, օրը ցերեկով մեր աչքերին նայելով, կողմ է քվեարկում թուրք-ադրբեջանական ծննդատան արդյունք Շուշիի (շուշայի) հրչակագրին…
– որովհետև… (կարող եք ինքներդ շարունակել)
Այո՛, դոկտոր-պրոֆեսորս, մեր հավաքական կերպարն արժանի է այսօրվա իշխանությանը, որովհետև հլու-հնազանդ հետևելով սահմանադրական նորմերին, սպառում ենք մեր Հայաստան պետությունն ու պետականությունը…
… Իմ ու քո երեխաների Հայրենիքը…»։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները