Հայտնի է, թե ում առաջարկությամբ է Ավինյանը դարձել «Հայբիզնեսբանկի» խորհրդի անդամ․ նոր մանրամասներ
Փետրվարի 19-ին Irakanum.am-ը գրել էր, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձել է «Հայբիզնեսբանկի» խորհրդի անդամ։ Բանկի պաշտոնական կայքում ևս այդ մասին հիշատակված էր։ Բանկի խորհրդի նախագահը Ալֆրեդ Մոեկլին է, խորհրդի անդամները՝ հինգն են։
Նրանց թվում է նաև նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վերջնիս կենսագրական տվյալները գրված են բանկի պաշտոնական կայքում, համաձայն, որի Ավինյանը «Հայբիզնեսբանկի» խորհրդի անդամ է դարձել այս տարվա փետրվարի 11-ին։
Ուշագրավն այն է, որ բանկն այդ մասին որեւէ հիշատակում չի արել։ Պաշտոնական կայքի նորություններ բաժնում Ավինյանի՝ խորհրդի անդամ դառնալու հանգամանքը հիշատակված չէ։
Irakanum.am-ը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջների համաձայն գրավոր հարցում էր ուղարկել «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանին։ Բանկին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել էինք տրամադրել տեղեկություն այն մասին, թե ինչպես ու ինչ հանգամանքներում է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավիանյանը ընտրվել «Հայբիզնեսբանկի» խորհրդի անդամ։ Արդյո՞ք առաջարկությունը բանկինն է եղել, թե՞ Ավինյանի նախաձեռնությամբ։ Միաժամանակ խնդրում էինք տրամադրել մեզ տեղեկություն այն մասին, թե արդյո՞ք Ավինյանը որեւ բաժնետոմս ունի «Հայբիզնեսբանկում»։
Բանկից բավականին հակիրճ են պատասխանել մեր հարցմանը։ Տեղեկացրել են, որ Ավինյանը բանկի խորհրդի անդամ է ընտրվել, բանկի բաժնետերից՝ «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ ներկայացմամբ։ Ինչ վերաբերում է նախկին փոխվարչապետի կողմից բանկի բաժնեմաս ունենալու վերաբերյալ հարցին, ապա «Հայբիզնեսբանկից» հայտնել են, որ Տիգրան Ավինյանը բաժնետեր չի հանդիսանում։

Նկատենք, որ «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպությունը բավականին վերջերս է դարձել «Հայբիզնեսբանկի» սեփականատեր։ Նոր սեփականատեր է դարձել շվեյցարական «ԷՄ ԷՖ ԷՄ Գլոբալ Ինվեստ» ՍՊԸ-ն, ձեռք բերելով ընկերության 75 տոկոս բաժնետոմսերը, իսկ մյուս 25 տոկոսը պատկանում է «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությանը, որի առաջարկությամբ էլ ըստ էության տարիներ առաջ վարկավորման բաժնի ավագ վարկային մասնագետ Տիգրան Ավինյանը դարձել է խորհրդի անդամ։
Ընդհանուր առմամբ, բանկի խորհրդի անդամ են նշանակվում սեփականատերերի ներկայացուցիչները կամ բանկային ոլորտում բարձր հեղինակություն ունեցող անձինք։ Ստացվում է «Բնակարան երիտասարդներին» կազմակերպությունը «երկար» փնտրել և գտել է 2009 թվականին վարկավորման բաժնի ավագ վարկային մասնագետ Տիգրան Ավիանյանին և նրան առաջարկել հիշյալ բանկի խորհրդի անդամ։
Առաջիկայում մենք կներկայացնենք թե ովքեր են «Հայբիզնեսբանկի» նոր սեփականատերը, երբ են հիմնադրվել ու ինչ գործունեություն են ծավալում Հայաստանում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)