Մոսկվան իր էներեգտիկ ռազմավարությունը վաղուց ուղղել է դեպի համաշխարհային սպառման գլխավոր դրայվեր. փորձագետը պատժամիջոցների մասին
Համարել, որ տնտեսական պատժամիջոցները կոլապսի են բերելու Ռուսաստանը՝ նույնն է, ինչ ընդունել Եգոր Գայդարի այն դրույթը, որ ԽՍՀՄ փլուզման պատճառը 1980-ականների վերջում նավթի գնի կտրուկ անկումն էր՝ պայմանավորված ԱՄՆ ու Սաուդյան Արաբիայի սինխրոն քայլերով (տես Е. Гайдар ''Гибель империи'', 2006): Իհարկե, նավթային գործոնը կարևոր էր, սակայն ոչ ճակատագրական:
Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի տարածքով բնական գազ մատակարարել եվրոպանա շուկա, ընդ որում՝ տարանցվող գազի ծավալը փետրվարի 24-ին նախորդ օրվա համեմատ ավելացել է 31,4%-ով: Ու դեռ ավելանալու է, քանի որ Եվրապան փորձում է հնարավորինս շուտ լցնել սեփական պահուստարանները:
Անգամ եթե տարանցումը դադարեցվի ու ռուսական գազային ոլորտը հայտնվի պատժամիջոցների տակ, միևնույն է՝ Մոսկվան վաղուց մշակել է նման ռիսկերի կառավարման գործիքները, որոնցից թերևս ամենաարդյունավետը խոշորագույն անկախ գազ արտադրող ըներություն ՆՈՎԱՏԵԿ-ն է, որի 20%-ը պատկանում է ֆրանսիական էներգետիկ հսկա Total-ին: Պատահական չէ, որ 2014 թ.-ից ի վեր ընկերությունը LNG գազ է արտահանում և Մեծ Բրիտանիա, և ԱՄՆ: Ու անկախ քաղաքական զարգացումներից այս կոմունիկացիան շարունակելու է գործել: Հատկապես որ LNG փոխադրման համար գազամուղեր պետք չեն:
Ինչ վերաբերում է նավթին, ապա ակնհայտ է, որ նման սեկտորալ պատժամիջոցների կիրառումը հանգեցնելու է ՛՛սև ոսկու՛՛ միջազգային գների կտրուկ աճին, որոնք առանց այդ էլ այսօր մոտեցել են $100-ին: Պետք չէ մոռանալա, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ աշխարհի ամենախաշոր նավթ սպառողը:
Ամեն դեպքում, անգամ եթե պատժամիջոցները հանգեցնեն Ռուսաստանից Արևմուտք գազի ու նավթի արտահանման կասեցմանը, Մոսկվան իր էներեգտիկ ռազմավարությունը վաղուց ուղղել է դեպի համաշխարհային սպառման գլխավոր դրայվեր՝ Ասիա, ինչի մասին գրված է նաև 2019 թ. ՌԴ էներեգտիկ անվտանգության դոկտրինում: Այս համատեքստում ավելորդ չէ նշել, որ ընդամենը շաբաթներ առաջ Չինական ազգային նավթագազային ընկերությունը երկարաժամկետ (10 տարի) պայմանագրեր է կնքել ՛՛Ռոսնեֆտի՛՛ ու ՛՛Գազպրոմի՛՛ հետ նավթի ու գազի ներկրումն էապես ավելացնելու վերաբերյալ:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները