Բարձիթողի վիճակ՝ Բյուրականի աստղադիտարանում
«Փաստ» օրաթերթը գրում է․ Բյուրականի աստղադիտարանում տիրող վիճակի մասին վերջին շրջանում ավելի ու ավելի մտահոգիչ տեղեկություններ են հրապարակվում: Մեկ անգամ չէ, որ նշվել է մեր երկրի խորհրդանիշներից մեկը համարվող այս կառույցում գիտական, նպատակային ու բովանդակային աշխատանքի բացակայության մասին։ Դրանից զատ, պարզվում է, ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից Բյուրականի աստղադիտարանում 2020 թվականի վերջին ստուգումներ են կատարվել։ Մեր ունեցած տեղեկություններով, առերևույթ խախտումների մասին տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և նախաքննություն իրականացնող մարմիններին, սակայն այն փաստացի թաքցվել է, կամ դրանց պարզապես ընթացք չի տրվել:
Ինչ վերաբերում է ուսումնասիրություններին, ապա պարզվում է, որ բացահայտվել են բավականին խախտումներ ու չարաշահումներ, այդ թվում, մասնավորաբար, «Ռոսկոսմոս» ընկերության հետ կնքված ծառայությունների մատուցման՝ բավականին խոշոր գումարով պայմանագրի առումով: Միևնույն ժամանակ, պարզվել է, որ Բյուրականի աստղադիտարանը ստուգվող ժամանակաշրջանում հսկիչ դրամարկղային մեքենա չի ունեցել, այն ձեռք է բերել միայն 2020 թ.-ի հուլիսին, այն դեպքում, երբ իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, չի վարվել նաև այցելուների մուտքի հաշվառման մատյան կամ ցուցակ։
Սրանք ուսումնասիրության արդյունքում բացահայտված խախտումների մի չնչին մասն են միայն, դրանց քանակը բավական մեծ է, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ բարձիթողի վիճակ է մի կառույցում, որը միշտ եղել է մեր հպարտության առարկան, և որը շատ կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)