«Բռնապետ» Պուտինն ու «ժողովրդավար» Նիկոլը
Ագնեսա Խամոյանը ֆեյսբոքյան իր էջում գրում է․
Համացանցը ողողված է Պուտին- Նարիշկին երկխոսության դրվագով։ Ինչ խոսք՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը փոքր ինչ անհարմար դրության մեջ հայտնվեց Պուտինի հետ երկխոսության ժամանակ, բայց ամենակարեւորը դա չէ։ Պատերազմից 5 պակաս գտնվող մի ամբողջ գերտերության ղեկավար Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչման հարցը երկրի Անվտանգության խորհրդի նիստի քննարկման թեմա է դարձրել ու քննարկում է ԲԱՑ՝ իր ժողովրդի ու ողջ աշխարհաքաղաքական կենտրոնների աչքի առջեւ։
Պատկերացնո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանի, իր ԱԽ քարտուղարի եւ յուր «ժողովրդավարների օթյակի» կողմից բռնապետ համարվող Պուտինն իր ժողովրդի աչքի առջեւ է կայացնում ճակատագրական որոշումները, մինչդեռ «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի ողբերգական փաստաթուղթը մեն-մենակ, բոլորից, այդ թվում թիմից /ականջդ կանչի Արարատ Միրզոյան/ թաքուն է ստորագրում։ Հանրապետության հրապարակը ագորա հռչակածը, մարդ, ով, հայտարարում էր, թե Արցախի հարցում ինչ փաստաթուղթ էլ լինի գալու եւ քննարկելու է ժողովրդի հետ, հիմա արդարանում է, թե ինչու էր թաքցնում բանակցային պրոցեսը սեփական «ժող․ ջանից» եւ հետին թվով փորձում համոզել, թե ինչ «վատ ժառանգություն» է ստացել։ Հիմա էլ հասարակության աչքից հեռու 44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտումն է փորձում թաղել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած/մեղա-մեղա/ քննիչ հանձնաժողովում։ Կայացնելիք որոշումների, առկա իրավիճակի մասին ընդդիմադիրների հարցապնդումներին էլ ի պատասխան՝ դե բա եկեք փակ նիստ անենք, պատմեմ։
Այնպես որ, հարգելի եվրոպացի գործընկերներ, հաջորդ անգամ ժողովրդավարության, թափանցիկության, ազատ խոսքի ու իշխանության հաշվետվողականության մասին հեքիաթներ պատմելու ու զեկույցներ գրելու ժամանակ մեր բաստիոնին հանգիստ թողեք։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները