«Բաքվի հանցավոր գործողությունները շարունակվելու են, քանի չեն գործադրվել պատասխանատվության մեխանիզմներ». Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրերս Ադրբեջանի դատախազության ներկայացուցիչը, պատճառաբանելով Գյանջայի վրա հրթիռային հարձակման ինչ-որ պատմություն, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին։
Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչը հրթիռային հարձակումների մասին է խոսում այն դեպքում, երբ Ադրբեջանը, խախտելով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Արցախի դեմ, կիրառել ընդհանուր միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակչությունը եւ ենթակառուցվածքները։
Միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արցախի խաղաղ բնակչությանը պատերազմ պարտադրած պետության իշխանության ներկայացուցիչը հայտարարում է ինքնապաշտպանություն իրականացրած պետության լեգիտիմ նախագահի դեմ քրեական գործեր հարուցելու մասին, որը հետապնդում է Արցախի բնակչության շրջանում վախ առաջացնելու հանցավոր նպատակ։
Արցախի Հանրապետության նախագահը ներկայացվում է որպես «ինքնահռչակ ռեժիմի առաջնորդ» այն դեպքում, երբ 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունվել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ի բնակչության հանրաքվեով ամրագրվել է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ ԽՍՀՄ օրենսդրությանը։
Առանձին նամակներով դիմել եմ միջազգային կազմակերպություններին՝ դատապարտելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված նախագահի ինստիտուտի նկատմամբ։
Ադրբեջանի հանցավոր գործողությունները շարունակվելու են, քանի դեռ չեն գործադրվել համապատասխան պատասխանատվության մեխանիզմներ»։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները