Ալավերդին կխոշորացվի. ովքեր են համայնքի ղեկավարի հավանական թեկնածուները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ի թիվս Հայաստանի մի շարք համայնքների՝ 2022-ին Ալավերդին էլ կխոշորացվի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ալավերդին կխոշորանա՝ ընդգրկելով նախկին Թումանյանի տարածաշրջանի համայնքները: Ըստ նախնական որոշման՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն այս տարվա աշնանն են նախանշված։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է ընտրությունը մի ոտ առաջ՝ գարնանը կամ ամռան սկզբին կազմակերպել:
«Ժողովուրդ» օրաթերթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ 2022-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար առայժմ 3 օր է առանձնացվել՝ մարտի 27-ին, հունիսի 6-ին եւ սեպտեմբերի 25-ին:
Տեղեկացանք, որ մարտի 27-ին Վեդիում նոր ընտրություններ կանցկացվեն: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից էլ հայտնեցին, որ Ալավերդիում ընտրությունները սեպտեմբերի 27-ին են նախատեսված: Ինչ վերաբերում է հավանական թեկնածուներին, ապա հիմնական ֆավորիտները նախկին ու ներկա իշխանությունների ներկայացուցիչները կլինեն:
«ՀՀԿ-ն, անխոս, կունենա իր թեկնածուն, որովհետեւ Ալավերդիի տարածաշրջանում կուսակցությունն անգամ իշխանափոխությունից է մեծ թվով ձայներ ստացել: Թե ով կգլխավորի ցուցակը, դրա մասին խոսելը դեռ վաղ է»,- ասաց «Ժողովրդի» ՀՀԿ-ական աղբյուրը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրում», որպես համայնքապետի թեկնածու, պատգամավոր, ծնունդով ալավերդցի Արեն Մկրտչյանի անունն է շրջանառվում: «Իհարկե այլ անձանց թեկնածություն նույնպես կդիտարկվի, բայց Մկրտչյանի մասով կարծես թե դեմ կարծիքներ չկան»,- հավելեց ՔՊ-ամերձ մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)