Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասին Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքները Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը Աշխարհի առաջնությունը՝ ֆավորիտների փորձության և անակնկալների բեմ Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը Կրիշտիանուն սովոր է լինել ճիշտ տեղում ճիշտ ժամանակին Բուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde «STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերը Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտել

Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՌուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքներըԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունըԱշխարհի առաջնությունը՝ ֆավորիտների փորձության և անակնկալների բեմԵրևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումըԳալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելըԿրիշտիանուն սովոր է լինել ճիշտ տեղում ճիշտ ժամանակինԲուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերըԻսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունիՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱնտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակումՀայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձըԲրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Աշխարհ

Մակրոնը Փաշինյանին ասել է՝ մենք ջանքեր չենք ներդնում գերիների ազատման համար, որ հետո Հայաստանը նրանց բանտարկի․ Մուրադ Փափազյան

Factor.am-ը գրում է․ Հունվարի 8-ին Փարիզում Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհուրդը (CCAF) կազմակերպել էր հայ համայնքի ավանդական դարձած տարեկան ընթրիքը, որին մասնակցել է Ֆրանսիայի քաղաքական էլիտան՝ իր կարկառուն ներկայացուցիչներով։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ ներկա չի եղել Ֆրանսիայի նախագահը։

Ընթրիքին Էմանուել Մակրոնի բացակայության պատճառների, Հայաստանին աջակցության հարցում Ֆրանսիայի ներգրավվածության և այլ հարցերի շուրջ Factor.am-ը զրուցել է CCAF-ի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ։

-Պարո՛ն Փափազյան, հունվարի 8-ին Ֆրանսիայում հայ համայնքը անցկացրեց արդեն ավանդական դարձած իր ընթրիքը։ Այս անգամ էլ դրան մասնակցում էր Ֆրանսիայի քաղաքական էլիտան։ Ներկա չէր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա բացակայությունը կապված էր Ուկրաինայի շուրջ բանակցությունների հետ, թե՞ այլ պատճառներ կային։

-Այո՛, պատճառը դա էր։ Նա ընթրիքի օրը Մոսկվայից Կիև մեկնեց, հետո եղավ Բեռլինում։ Մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի 1-ին, մենք հանդիպել ենք Ելիսեյան պալատում։ Մինչև գիշերվա 9-ը քննարկում էինք ընթրիքի կազմակերպչական աշխատանքները։ Արդեն մեկ շաբաթ առաջ հստակ էր, որ նա ներկա է լինելու ընթրիքին, սակայն երբ Ուկրաինայի շուրջ իրավիճակը լարվեց, որոշեց գնալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Քանի որ Ֆրանսիան է ստանձնել Եվրամիության խորհրդի նախագահությունը, Մակրոնը պետք է զբաղվեր այդ բանակցություններով։

Պետք է նշեմ, որ ամեն դեպքում, այս անգամվա ընթրիքը իր մասնակիցներով աննախադեպ էր։ Ներկա էին Ֆրանսիայի վարչապետը, Սենատի նախագահը, տարբեր նախարարներ, Փարիզի քաղաքապետը, որը նաև նախագահական ընտրություններում թեկնածու է, պատգամավորներ, որոշ շրջանների նախագահներ, նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը և այլք։ Ամեն տարի էլ ընթրիքին շատ քաղաքական գործիչներ են մասնակցում, բայց այս տարի նրանց թիվը շատ ավելի շատ էր։

-Ի՞նչ դեր ունի ընթրիքը համայնքի և հայ-ֆրանսիական հարաբերությունների համար։ Այս անգամ ի՞նչ հարցեր կարևորվեցին ընթրիքի ընթացքում։

-Ղարաբաղյան պատերազմից հետո առաջին անգամ էինք ընթրիքը կազմակերպում։ 2021թ․ կորոնավիրուսի տարածման պատճառով չկարողացանք այն կազմակերպել։ Այս ընթրիքին մենք կարևորեցինք Արցախի ավտանգության հարցերը, նաև քննարկեցինք Թուրքիայի հետ կապված հարցերը, որոնք կարևոր են Եվրոպայում և մասնավորապես Ֆրանսիայում։ Ինչպես միշտ, այս անգամ էլ կոշտ արտահայտվեցինք Թուրքիայի հասցեին, քանի որ մենք Ֆրասիայում պետք է պաշտպանենք Արցախի, Հայաստանի և Հայ դատի շահերը։ Նաև քննադատեցինք այն, որ Ֆրանսիայի արդարադատությունը քննադատել էր ֆրանսիական որոշ քաղաքների կողմից Արցախի քաղաքների հետ բերակամության հուշագրերը։ Մեր ճնշման հիման վրա ֆրանսիական կառավարությունը գտել է ճանապարհը և պետք է կարողանա այսուհետ Արցախում ներդրումներ ունենալ․ ֆրանսիական հասարակական կազմակերպությունները, որոնք օգտվում են Ֆրանսիայի օժանդակությունից, արդեն կարող են գնալ Արցախ և այնտեղ հումանիտար, մշակութային օգնություն ցուցաբերել։

Այս ընթրիքը մեզ համար միշտ առիթ է՝ արժևորել Հայաստանը, Հայ դատը և Արցախը։ Երկու կարևոր ընթրիք կա Ֆրանսիայում։ Մեկը՝ հրեաներինն է, որոնք արդեն 2000 տարի է՝ Ֆրանսիայում են, Ֆրանսիայի պատմության մաս են կազմում, նրանց ցեղասպանությունը տեղի ունեցավ նաև այստեղ։ Մյուսը մերն է։ Մենք կարողացանք Ֆրասիայում մեր ազգին հասցնել լավագույն մակարդակին․ նախագահական ընտրությունների ժամանակ բոլոր թեկնածուները մեր կարծիքը հաշվի են առնում։ Այս ընթրիքին էլ Ֆրանսիայի ամբողջ քաղաքական աշխարհը ներկա էր, որպեսզի իրենց աջակցությունը մեզ հայտնի։

-Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում ի՞նչ կարծիքներ են ձևավորվել Արցախի վերաբերյալ՝ պատերազմից հետո։

-Ֆրանսիան համաձայն չէ նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերի հետ։ Նախագահ Մակրոնը մեզ այդ մասին ասել է պատերազմի դադարից 3 օր հետո։ Նա նշել է, որ ինքը համաձայն չէ, որ Ադրբեջանը Շուշին և Հադրութը իրեն վերցրեց, համաձայն չէ, որ Սյունիքում միջանցք ստեղծվի և համաձայն չէ ընդհանրապես, որ ծնկի եկած Հայաստանը ստորագրեր համաձայնագրի կետեր, որոնք չէին պաշտպանում իր շահերը։ Ֆրանսիան փորձում է միջնորդել, մասնակից դառնալ գործընթացներին, իր խոսքը հասցնել։ Նախագահ Մակրոնի և նախագահ Պուտինի երկխոսությունը բավական դրական է։ Երկու նախագահները հաճախ են զրուցում, Մակրոնը գիտի, որ Ռուսաստանի հետ կարող է մշակել նոր մակարդակի հարաբերություններ և ոչ միայն Հայաստանի և Արցախի հետ կապված հարցերի դեպքում, այլև ընդհանրապես միջազգային ասպարեզում:

-Պարո՛ն Փափազյան, վերջերս տեղի ունեցավ տեսակոնֆերանս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Այն կազմակերպողներից էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ելիսեյան պալատում նրա հետ հանդիպմանը խոսե՞լ եք այդ տեսակոնֆերանսից։

-Այո՛, խոսել ենք։ Բրյուսելում տեսանք, որ Մակրոնը հանդիպել էր և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հետ, հետո նաև կազմակերպել էր նրանց հանդիպումը։ Մակրոնը կողմնակիցն է նրա, որ պետք է պահել բանակցային գործընթացը։ Նա կարծում է, որ այդպես կարելի է առաջընթաց ապահովել, և նա տեսնում է առաջընթաց։ Ես նրան ասացի, որ մենք չենք հավատում Ադրբեջանի հետ երկխոսությանը, որովհետև 25 տարի երկխոսություն կար, և Հայաստանը պատրաստ էր զիջումներ անել, օրինակ, 2016 թվականին, սակայն Ադրբեջանը չհամաձայնեց։ Ադրբեջանը ցանկանում է իր ձեռքը դնել ամբողջ Արցախի վրա, Հայաստանի հարավն է ցանկանում վերցնել, նաև Գեղարքունիքը։ Նա չի ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել։ Պանթուրքական ուժերը՝ Թուրքիան և Ադրբեջանը, ունեն այստեղ իրենց շահերը և քանի որ դրանց խաղաղ ճանապարհով չեն հասնում, ցանկանում են ուժի միջոցով հասնել։ Այս ուժերը նաև ուրիշ հաշվարկ ունեն․ դրա հետ կապված իրենց հույսը կապել են Հայաստանի վարչապետի հետ։ Նրանք ցանկանում են ստեղծել հայ-թուրքական նոր հարաբերություններ, ցանկանում են, որ Հայաստանը և Թուրքիան հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, առևտրական հարաբերությունները վերականգնվեն, Թուրքիան իր ներդրումները բերի այստեղ և մի քանի տարի հետո Ադրբեջանի հետ լուրջ տնտեսական ուժ դառնա։ Սա է նրանց ծրագիրը։ Ֆրանսիային այդ ծրագիրը շատ է մտահոգում, Փարիզը երկրորդում է մեր վերլուծությունը, որ Թուրքիան գերիշխելու է Հայաստանի տնտեսությունում, և հայ ժողովուրդն աշխատելու է թուրքական տնտեսության համար։

-Ասացիք՝ Մակրոնը առաջընթաց է տեսնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, և արդյոք Ֆրանսիան նախատեսո՞ւմ է առավել ակտիվ գործունեություն պատերազմից հետո եղած հումանիտար հարցերի լուծման գործընթացում՝ գերիների վերադարձ, հայկական մշակութային ժառանգության պահպանություն և այլ․․․

-Տեսանք, որ Ֆրանսիայի ջանքերով 8 գերի վերադարձավ Հայաստան։ Մակրոնը մեզ պատմեց, որ խոսել է Փաշինյանի հետ և նրան ասել է, որ համաձայն է աշխատել, որ գերիները ազատվեն, բայց երբ գերիները ադրբեջանական բանտերից ազատվեն, ինքը նրանց հայկական բանտերում չփակի։ Մակրոնն ասել է, որ մենք ջանքեր չենք ներդնում գերիների ազատման համար, որ Հայաստանը նրանց բանտարկի։ Ես նրան հարցրի, թե ինչ է պատասխանել Փաշինյանը, պատասխանեց՝ «ինձ համար անհասկանալի բան է պատասխանել»։ Այո՛, գերիների հարցը կարևոր է, Հայաստանի համար է նա դա անում։

Երկրորդ՝ Մակրոնը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարող են համաձայնվել։ Ես այդ մոտեցման հետ համաձայն չեմ, որովհետև Ադրբեջանը ուժի դիրքերից է խոսում, ինքն է հաղթողը և ինքը պատրաստ չէ զիջումների։ Ադրբեջանը ցանկանում է ավելին։ Բայց դիվանագիտական օրենքներն են՝ պետք է շարունակել բանակցել, երկխոսել։ Դիվանագիտությունն իր աշխատանքը տանում է, բայց պետք չէ շատ մեծ հույսեր ունենալ դրա արդյունքներից։

-Պարո՛ն Փափազյան, ինչպե՞ս է Ֆրանսիայի քաղաքական էլիտան տրամադրված ընդհանրապես Հայաստանի նկատմամբ։

-Ֆրանսիան պրոհայկական է, քանի որ այստեղ կազմակերպված զորավոր հայկական սփյուռք կա։ Այս սփյուռքը ֆրանսահայություն է, այսինքն՝ մենք և՛ ֆրանսիացի ենք, և՛ հայ ենք, ինչպես Շառլ Ազնավուրն էր ասում՝ «100 տոկոս ֆրանսիացի, 100 տոկոս հայ»։ 600 000-անոց ֆրանսահայությունը կարողացել է այս տարիների ընթացքում հզորացնել իր կապերը, զարգացնել։ Մենք ոչ պաշտոնական դիվանագիտություն ենք իրականացնում։ Մենք Հայաստանի, Արցախի, Հայ դատի պաշտպաններն ենք սփյուռքում։ Պետք է անպայման նշել, որ Հայաստանը, Արցախը և Հայ դատը կապված են, չենք կարող դրանք առանձնացնել, անջատել։ Այս արժեքները պաշտպանված են հայ ժողովրդի կողմից, իսկ երբ ասում ենք ժողովուրդ, նկատի ունենք նաև սփյուռքը։ Հայաստանը կարիք ունի հզոր սփյուռքի, որպեսզի դրսում այլ երկրների կողքին կարողանա ունենալ հզոր պաշտպաններ։