Ռուսաստանին հարվածելու հիմնական ուղղությունը Ուկրաինան չէ, հարվածը լինելու է Կովկասից՝ Շուշիի դեկլարացիան վկա․ Տիգրան Կարապետյան
Էրդողանն ու Բաքվի վիլայեթի ժամանակավոր կառավարիչը հպարտորեն հայտարարում են Շուշիի դեկլարացիայի վավերացման մասին: Այս մասին ֆեյսբուքում գրել է նախորրդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը․
«Սուլթանն ու վեզիրը շտապում են......շտապում են հույս ունենալով փոփոխվող աշխարհակարգում այն ներկացնել որպես իրողություն՝ իրենց մասնաբաժինը ստանալու ակնկալիքով:Ինչ՞ վտանգներ ունի Հայաստանի համար դա առանձին քննարկման թեմա է..
Արևմուտքը լուռ է...այդ դեկլարացիան չի հակասում իրենց կենսական շահերին և լռությունը սպասել էր, ինչպես և 44 օրյա պատերազմի օրերին:
Ռուսաստանում գործի է դրվել ադրբեջանա-թուրքական լոբբինգը իր ամբողջ գործիքակազմով, բոլոր մակարդակներով ներկայացվում է, որ սա Ռուսաստանի դեմ չի ուղղված: Գործին միացել է Մոսկվայում «ամենահայտնի» ադրբեջանցին՝ Իլհամ Ռագիմովը և հարցազրույցում հորդորում է հաշտվել ռազմաքաղաքական նոր դաշինքի ստեղծման իրողության հետ:
Իհարկե վերջին տարիներին ադրբեջանական լոբիստները լուրջ ազդեցության գոտիներ են ստեղծել ռուսական քաղաքական շրջանակներում (մեր ոչ հետևողական գործողություններ շնորհիվ նաև) բայց արդյոք՞ կարողացել են հասնել իրենց վերջնական նպատակին....վստահ չեմ, որովհետև աշխարհաքաղաքական ներկա սրման պատճառները և Ռուսաստանի կենսական շահերը հակասության մեջ են Շուշիի դեկլարացիայի հետ, փաստացի ՆԱՏՕ ենթակառուցվածքները հասնում են Կասպից ծով:
Ամեն դեպքում պատմությունը կրկնվելու հատկություն ունի և ինչպես 1941թ սովետական ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ չգուշակեց հիմնական հարվածի ուղղությունը,սպասում էին Ուկրաինայում Հիտլերը հարվածեց Բելառուսում, այս անգամ ևս սխալվելու մեծ վտանգ կա:
Ռուսաստանին հարվածելու հիմնական ուղղությունը Ուկրաինան չէ, հարվածը լինելու է Կովկասից՝ Շուշիի դեկլարացիան վկա»:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները