«Այդ նույն մարդիկ կլքեն այս աշխարհը և դուք պաթոսով և ափսոսանքով լի մի ստատուս կնվիրեք՝ հրապարակելով նրանց հետ ձեր համատեղ նկարները». Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսկ կլինի՞ բոլորս մի քիչ համեստ լինենք և մեր քաղաքական անելիքի բեռը կամ ավելի ճիշտ մեր չարածի մեղքը Ռոբերտ Ամիրխանյանի, Նառա Շլեպչյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Ռաֆայել Քոթանջյանի, Հովհաննես Չեքիջյանի, Էվելինա Շահիրյանի և Էդվարդ Միլիտոնյանի ուսերին չդնենք, չունենալով վերջիններիս այս երկրին և նրա սերունդներին մատուցած ծառայությունների ու վաստակի 0,001 տոկոսը:
Այս մարդիկ վաստակ ունեն, յուրաքանչյուրն իր ոլորտում, քաղաքականությունից հեռու են, արդեն պատկառելի տարիքի հասած, երբ արժևորվելու, ուշադրության արժանանալու և գնահատվելու առումով դառնում են նաև մի քիչ մանկամիտ և նեղացկոտ «իրենց ընտանիքներում մեծեր ունեցողները կհասկանան այդ զգացողությունը»:
Արդյո՞ք արժե հիմա այդ մարդկանց քաղաքական սև-սպիտակի մսաղացի տակ մտցնել, թե՞ մեր գործը միայն FB-ում աքլոր ճղելն է ու սուպեր խելացի, շատ սրտացավ, մեգա ճշմարիտ երևալը՝ ինքնահաստատման մեծ ձգտումով ու ամեն բան գերքաղաքականացնելով:
Լավ էսօրվա քաղաքական ոչ բարով որակ ու օրակարգ թելադրողների առումով ամեն բան պարզ է ու հստակ. խայծը տալիս են ու քաշվում մի կողմ, մենք ինչի՞ ենք ամեն բան արժեզրկելու իրենց խայծն այդքան հաճույքով կուլ տալիս ու անցնում իրենց ուզած գործին: Հիմա նրանք շահեցի՞ն, թե՞ մենք, երբ մեր ձեռքերով ավիրեցինք «մտավորական» կատեգորիայից մնացած փշուրները, իսկ նրանք իբր արժևորեցին: Այդ նույն մարդիկ կլքեն այս աշխարհը և դուք պաթոսով և ափսոսանքով լի մի ստատուս կնվիրեք՝ հրապարակելով նրանց հետ ձեր համատեղ նկարները:
Հ.Գ Մարդկանց խժռելով խժռվում եք նաև դուք, իսկ խժռման նետածը վայելում է խրախճանքը»:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները