Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա․ ՀՀ ԱԳ նախարար Հրդեհ՝ «Գարաժ մոլ»-ում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն. Միրզոյան ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կան Բաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը» «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն Շուրջ 11,000 հանցագnրծություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարար Տրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել․ քաղաքապետարան Վահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազություն Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը

Թրամփը նշել է Ուկրաինական հակամարտության չլուծված հարցըԹրամփը կարծում է, որ կարող է այցելել Ուկրաինա, եթե խաղաղության համար դա անհրաժեշտ լինիԹրամփը Ուկրաինային խորհուրդ է տվել գործարք կնքել հիմա՝ ավելի շատ բան չկորցնելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 4 մարզերումGlobe Soccer Awards. Ռոնալդուն՝ Մերձավոր Արևելքի տարվա լավագույն ֆուտբոլիստՀեռախոսազրույցը նախաձեռնել էր Թրամփը. նա ցանկանում էր մի քանի հարց քննարկել Պուտինի հետ Զելենսկու հետ հանդիպումից առաջ. ՈւշակովՄի շարք հասցեներում ջուր չի լինիԲնակարանները սկսել են թանկանալ. ԿԲ հրապարակել է բնակելի անշարժ գույքի գների ինդեքսըԵս խոսել եմ Զելենսկու հետ Թրամփի հետ հանդիպումից հետո. ՄակրոնԶելենսկի. Թրամփի հետ ուկրաինական պատվիրակության հաջորդ հանդիպումը կկայանա հունվարինՎանաձոր-Դիլիջան ճանապարհին մեքենաներ են բախվել. զոհ և տուժածներ կանԲենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շահավետ է քաղաքացիների համար, հերթեր կան այդ բենզինի համար․ ՄիրզոյանՊարզվել է, որ Երևանում երեկ «Range Rover»-ով տեղի ունեցած ավտովթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի 23-ամյա որդին էԹրամփը հայտարարել է, որ Զելենսկու հետ ևս մեկ զրույց կունենաԿենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման մրցութային փաթեթը հասանելի է դարձե102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա․ ՀՀ ԱԳ նախարարԴեռևս հանգստի ժամանակ չունենք․ ԱվինյանԼարսը փակ է բեռնատարների համարԵրբ տեղի կունենա հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի բացման արարողությունըԿամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասինՀրդեհ՝ «Գարաժ մոլ»-ում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկԷլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել ենԳլխացավեր, ճնշման բարձրացում․ դեկտեմբերի 29-31-ին սպասվու՞մ են մագնիսական փոթորիկներ, ովքե՞ր պետք է զգուշանանՄեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետՈրոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինիՀռոմի պապն Ուկրաինային 100 հազար բաժին արագ պատրաստվող ապուր է փոխանցելԻրավիճակը հանրապետության ճանապարհներին ժամը 9։00-ի դրությամբՇատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. ԹրամփԱմերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն. ՄիրզոյանՄենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ ԹրամփԻ՞նչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերըԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կանԲաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը»Իսպանիայում ձյան առատ տեղումներ են․ սպասվում է ցրտահարություն«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազությունՇուրջ 11,000 հանցագnրծություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարարՏրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել․ քաղաքապետարանՎահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազությունՀայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողըՀայաստանը մտնում է ձմեռային ակտիվ փուլ. անտիցիկլոնը նահանջում է, ցիկլոնը՝ հարձակվումՀիշեցում՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համարԱնվտանգությունը սկսվում է ինձնիցՀրապարակվել է՝ քանի տրանսպորտային միջոց է գրանցված ՀայաստանումՌուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային2 % հետվճար անկանխիկ գնումներից․ ծրագիրը ԱՐՔԱ վճարային համակարգի քարտապանների համար էՎիգեն Չալդրանյանը պարգևատրվել է «Մշակույթի ասպետ» մեդալովՀունվարին Բաքվի դատարանը վճիռներ կհրապարակի․ ինչ է փոխանցում հայ գերիներին տեսակցած ԿԽՄԿ խումբը20 կետանոց համաձայնագիրը 90 տոկոսով պատրաստ է. ԶելենսկիԳերմանիան Ուկրաինային է փոխանցել 9-րդ IRIS-T համակարգըՎահե Գևորգյանը՝ «Տարվա լավագույն մարզիչ»
Հայաստան

Վերին Շորժայում վարելահողերը ուղիղ նշանառության տակ են. ցորենի, գարու և կարտոֆիլի դաշտերը կմնան անմշակ

2020թ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետևանքով սահմանամերձ դարձած Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում առայժմ սպասողական վիճակում են։ Թե անասուներին որտեղ են արածեցնելու, չգիտեն։ «Ադրբեջանցիները նստած են մեր արոտավայրերում՝ սահմանագծի ամբողջ երկայնքով։ Վարելահողերն էլ ուղիղ նրանց նշանառության տակ են։

Ընդամենը 500-600 մետր են հեռու դաշտերից։ Ով էնտեղ հող կմշակի, ուղիղ նշանառության տակ են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում գյուղապետ Արտյոմ Երանոսյանը նշել է՝ անասնագլխաքանակը զգալի կրճատվել է։ Գյուղապետը մտավախություն ունի, որ ժամանակին ցորենի, գարու և կարտոֆիլի դաշտերը կմնան անմշակ։ Ասում է՝ վարելահողերի հազիվ 30 տոկոսը մշակվի, թշնամու ուղիղ նշանառության տակ աշխատելը հեշտ չէ։

Բայց Վերին Շորժայից հեռանալու մասին գյուղացիները չեն մտածում։ «Մարդիկ իրենց տանը նստած սպասում են, որ գարունը գա, տեսնեն՝ ինչ են անում։ Ով կավելացնի անասնագլխաքանակը, ով կկրճատի, հետո կերևա»,-ասել է Երանոսյանը։

Փաստացի, ինչպես Արտյոմ Երանոսյանն է ասում, Վերին Շորժայի արոտատեղիների ու վարելահողերի այն մասը, որը դեպի սահմանային կողմն է, չի կարող օգտագործվել։

Գյուղացիները ստիպված են առայժմ բավարարվել գյուղի մյուս հատվածի փոքրածավալ դաշտերով ու արոտատեղիներով։

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ Գեղարքունիքի մարզի 6 համայնք դարձել է սահմանամերձ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են Գեղարքունիքի մարզպետարանից։

«2020թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով փաստացի սահմանամերձ են դարձել Սոտք, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ և Ազատ բնակավայրերը։ Փաստացի սահմանամերձ դարձած բնակավայրերը կառավարության որոշմամբ ներառվել են սահմանամերձ բնակավայրերի ցանկում»,- պաշտոնապես հայտնել են մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը՝ նշելով, որ սահանամերձ բնակիչները, կառավարության համապատասխան որոշմամբ, օգտագործած ոռոգման ջրի վարձավճարները 50%-ի չափով փոխհատուցում են ստացել։

Բացի այդ՝ նշված 6 բնակավայրերի բնակիչների համար սահմանվել են ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ սահմանված արտոնությունները, այն է ՝ հաշվարկային տարվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի 1444կվտ և 360խմ գազի չափով փոխհատուցվում է կառավարության կողմից:

Մարզպետարանի գրությունից նաեւ պարզ է դարձել, որ այստեղ բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի դիմաց նաեւ Միացյալ Էմիրությունների դեսպանատունն է փոխհատուցում տալիս։

«Գեղարքունիքի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների համար Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան (այսուհետ՝ Դեսպանատուն) նախաձեռնությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր(սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարի մասնակի փոխհատուցում՝ 14 հազար դրամի չափով, իսկ նույն ընտանիքի երեխաներից յուրաքանչյուրին տրամադրվելու է մոտ 8500 դրամ հագուստ և կոշկեղեն ձեռք բերելու համար):Սոտք, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ և Ազատ բնակավայրերի թվով 41 ընտանիք ընդգրկված է այս ծրագրում»,- հայտնել է մարզպետարանը:

Պաշտոնական գրությամբ նաեւ հաստատվել է, որ համայնքների արոտավայրերը հայտնվել են թշնամու նշանառության տակ։

«Խնդիրներ կան անասնապահության և գյուղատնտեսության հետ կապված: Խոտհարքերի և արոտավայրերի որոշակի հատվածներ հայտվել են թշնամու կողմից ուղիղ նշանառության տակ»,- արձանագրել է տեղական ինքնակառավարման մարմինը