«Իշխանական խունտան հերթական անգամ օգտագործեց մտավորականությանը սեփական անհրապույր փիառի համար». Ռոբերտ Հայրապետյան
Կարճ տեսագրությունից ակնհայտ է, որ սեղանի շուրջ խմբված որոշ գործիչներ անգամ ֆիզիկապես անկարող են շարժվել, ուր մնաց կարողանան դիմադրություն ցույց տալ «ընդունելությանը» Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Իշխանական խունտան, որի ղեկավարը մտավորականությանն ու գիտության մարդկանց տարբեր առիթներով հակաէսթետիկ որակումներ է տվել` լափամանից օգտվողներ, պարապ «կոֆե խմողներ», հերթական անգամ օգտագործեց մտավորականությանը սեփական անհրապույր փիառի համար:
Կարճ տեսագրությունից ակնհայտ է, որ սեղանի շուրջ խմբված որոշ գործիչներ անգամ ֆիզիկապես անկարող են շարժվել, ուր մնաց կարողանան դիմադրություն ցույց տալ «ընդունելությանը» կամ առհասարակ մերժեն 5000-ից ավելի երիտասարդների կյանք խլած, երկիրը պարտության տարած, Արցախի 75 տոկոսը հանձնած, թշնամու ոտքը Հայաստանի տարածք բերած իշխանիկների հրավերը:
Pantene Pro-V` երկուսը մեկում պաշտոնյան ընդամենը օգտագործեց նրանց` նախագահի պաշտոնը ժամանակավորապես իր վրա հագնելու կապակցությամբ:
Սա բոլորիս ցավն է:
Ոմանց դեպքում ակնհայտ էր, որ այնտեղ պետք է լինեն` նեղ անձնական շահադիտական նպատակներով` ընտանիքի անդամները կոնկրետ պաշտոններ են զբաղեցնում քայլիստների հետ… Սակայն մյուսների դեպքում ցավալի է:
Ամենացավալին ու ամոթալին հայոց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր հայրենի»-ն հեղինակած Ռոբերտ Ամիրխանյանի նվաստալի ծառայամտությունն է մի անձի, ում քաղաքական թիմը հետևողական իրագործում է Ալիևի և Էրդողանի միացյալ երազանքը` ավիրելով հայոց բանակը:
Հ.Գ. Թերևս հասկանալի է, թե ինչու Շուշան Պետրոսյանը չկար Ռուբեն Մաթևոսյանի համերգին»,- գրել է Հայրապետյանը:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները