Ներողություն եմ խնդրում ազնվականներին և իշխանության հասած ողորմելիներին համեմատելու համար․ Իշխանյան
Այսօր մի քանի հայ ճանաչված, ոմանք նաև շնորհալի ստեղծագործող-մտավորականներ «արժանացել» են Հայաստանի պսևդոնախագահի պաշտոնակատարի «ջերմ» ընդունելությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Նրանց դեմքերը փայլում են երջանկությունից, չէ՞ որ վերջապես նրանց հիշեցին, և կապ չունի, որ այդ հիշողները պարտության, Արցախը հանձնելու, հազարավոր զոհերի պատասխանատուներն են։ Այս առիթով հիշեցի պատանի ժամանակ կարդացած մի իրական պատմություն․
Անտառի եզրով զբոսնում են տաղանդավոր բանաստեղծ Յոհան Վոլֆգանգ Ֆոն Գյոթեն և հանճարեղ երգահան Լյուդվիգ Վան Բեթհովենը։ Զբոսանքի պահին նրանց է մոտենում կայսեր կառքն ու ուղեկցող ձիավոր-թիկնապահները։ Գյոթեն հանում է գլխարկը և խոնարհվում կայսեր ընթացող կառքի առջև, Բեթհովենը գլուխը բարձր պահած, նույնիսկ չի շրջվում։ Կայսերական շարժակազմի հեռանալուց հետո, Բեթհովենը արհամարհանքով դիմում է Գյոթեին․
-Ես կարծում էի, որ դու պոետների թագավորն ես, պարզվում է, որ դու ընդամենը թագավորների պոետն ես։
Հ․Գ․ Ներողություն եմ խնդրում ազնվականներին և իշխանության հասած ողորմելիներին , ինչպես նաև հանճարեղ-տաղանդավորներին՝ շնորհալի,հիմնականում՝ միջակ ստեղծագործողների հետ համեմատելու համար»,- գրել է Իշխանյանը։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները